Monday, 22 06 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Վերականգնվել է 27 տարի շարունակ մարած հույսը. Կարիք ունենք նախ և առաջ քաղելու քաղաքական դիվիդենտներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

-Պարոն Շահինյան, Դուք անցյալ տարի խորհրդարանական ընտրություններից առաջ մեծ ջանքեր էիք թափում Հայաստանում փոփոխություններն անխուսափելի դարձնելու համար։ Հետո, կարծեք թե, ոչինչ չստացվեց, և Դուք գնացիք։ Այն, ինչ տեղի ունեցավ, Ձեր պատկերացրած փոփոխությո՞ւնն էր, թե՞ ոչ։

-Իրականում երկու տարբեր հարցեր են։ Սկսեմ վերջինից, կարճ պատասխանս է՝ այո։ Իհարկե, մտածելակերպի փոփոխության հետ կապված մենք չենք կարող դեռ որևէ բան ասել մինչև առաջին իսկական արդյունքները տեսնելը։ Իսկ առաջին իրական արդյունքները կտեսնենք այն ժամանակ, երբ ուժ առած վարչակազմը կսկսի իր քաղաքականությունը իրականացնել թե՛ խորհրդարանում և թե՛ գործով։

Երկրորդ՝ պետք է լավ հասկանալ, թե մինչև ուր են պատրաստ գնալ այս նոր կառավարությունը և նրան աջակցող մտավոր սերունդը։ Սերունդ, որը կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ ամսվա ընթացքում, իրականություն դարձնել այս հսկայական փոփոխությունը։ Պետք է հետևի՞ Նիկոլ Փաշինյանի և վարչակազմի հաշվետվությանը, թե՞ պետք է հանդես գա կառուցողական քննադատությամբ, պետք է մնա այդ մակերեսային գետնի վրա և փորձիմակերեսային թափանցիկություն, թե՞ պետք է ուզի մեկ քայլ ավելի առաջ անցնել՝ տեսնելու երկրի առաջընթացի համար վարչակազմը ինչ տեսակ հարցադրումներ էդնում ինքն իր առջև, որպեսզի առկա խնդիրները լուծվեն։ Եվ յուրաքանչյուր թեզ կարող է հաջողվել միմիայն ճիշտ հարցադրումներ դնելու դեպքում։

Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, որ նախորդ տարի ջանքեր թափեցի և ոչինչ չստացվեց, պետք է ասեմ, որ այնպես չէ, թե ոչինչ չստացվեց։ Գուցե չստացվեց, «ԴԻՓՈՓ» կառավարման ինստիտուտի գործունեությունը չկարողացավ և չէր էլ կարող ստեղծել այդ տեսակ զանգվածային ալիք, որը փոխեր քաղաքական մշակույթը։ Սա ունեցավ իր հետևանքները հենց այն պրոֆեսիոնալ աշխատողների վրա, որոնք մեզ հետ համագործակցեցին։ Եվ կարող եմ ասել, որհիմա անձինք ինձ ասում են՝ այն, ինչ նախատեսել էիք, տվեց իր պտուղն այսօր։

-Հենց այդ փոփոխությունների արդյունքում էլ այս փոփոխությունը տեղի ունեցա՞վ։

-Փորձեմ ճիշտ և համեստ ձևով խնդիրը ձևակերպել։ Անձինք, որոնք ենթարկվեցին ձայնի առուվաճառքի դինամիկային, տեսան դրա ավերիչ հետևանքները։ Ոչ մի հետևանք կառավարական ճիշտ ընթացքի վրա և ոչ մի հետևանքտնտեսական աճի վրա։ Եվ Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ անպայման երկրորդ ժամկետից հետո դառնալ վարչապետ, միանշանակ ունեցավ իր բացասական հետևանքը։ Բայց այս հետևանքը չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը չնախապատրաստեր այս հեղափոխությունը։

-Հաջորդիվ ի՞նչ ակնկալիքներ կան։

-Առաջին քայլերը, որ վարչապետն իրականացրեց, ցույց տվեցին, որ նա շատ հստակ պատկերացում ունի հիմնական ապահովական կառույցները շարքի մեջ դնելու, որպեսզի ժողովրդավարական ընթացքն անհետադարձ լինի։ Նա անպայման պետք է շատ ամուր ծրագիր ունենա, որը իրապես կկարողանա խորհրդարանի բացարձակ մեծամասնության թիկունքն ունենալ և ոչ սպեկուլյացիոն թիկունք, այլ նույնիսկ եթե որոշ ուժեր ցանկանան ծրագիրը իբրև պատրվակ գործադրել, որպեսզի կարողանան ժամանակ շահել, և իրենց ուժը այս ժամանակաշրջանում մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ վերակազմել և իրենց ամրացնել և այդ ձևով նոր կառավարությունը տապալել, դա անհնար կլինի, եթե կառավարության ներկայացրած ծրագիրն ամուր լինի։

Երկրորդ՝ իհարկե արտահերթ ընտրություններն անխուսափելի են, քանի որ նոր վարչախումբը կարիք ունի նոր խորհրդարանի, որը ունենա լեգիտիմ հիմք սահմանադրական գործունեություն ծավալելու։ Այսինքն՝ պետք է մշակվեն օրենքներ, որոնց շուրջ պետք է բանավեճ ծավալվի խորհրդարանում, պետք է լինի լուրջ ընդդիմություն, որը ոչ թե հռետորական, այլ գործնական ձևով կքննադատի առաջարկները և հետո պետք է առաջ գնալ կառավարական գործունեության մեջ։ Եթե դա տեղի չունենա, դուք չեք կարող պետականություն պահել։ Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, հենց այստեղ էլ ես մի շարք դժվարություններ եմ տեսնում, այսինքն՝ հիմա թույլ տվեք չարտահայտվել այդ խնդրի շուրջ, որովհետև ներկայիս Սահմանադրությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու շատ քիչ հնարավորություն է ընձեռում, անհնար չէ, բայց հնարավորությունները սահմանափակ են։ Այդ հնարավորություններից մեկը պոկեր խաղ է հիշեցնում, և դրան տուրք տալ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից անմիջապես առաջ կամ հետո, ըստ իս, այդքան էլ խոհեմ քայլ չի լինելու։ Դուք հրավիրում եք 140 երկրի նախագահների և վարչապետների, դուք 140 երկրների գլխավորներից սպասումներ ունեք, կարիք ունեք նախ և առաջ քաղելու քաղաքական դիվիդենտներ, սա վերջնականապես ինքնահաստատման և ինքնաճանաչման կհանգեցնի համաշխարհային գետնի վրա որպես նոր Հայաստանի կառավարություն։ Եվ խոսքը միայն նոր վարչապետի մասին չէ, այլ ընդհանուր վարչախմբի։ Եվ սա շատ կարևոր է։ Եվ սպասում եմ, որ վարչախումբը այնպիսի որոշումներ կիրականացնի տնտեսական զարգացման հետ կապված, որը կարող է առաջիկա երեք տարիների ընթացքում ռազմավարական կետերի մեջ փոփոխություններ իրականացնել, այն կետերը նկատի ունեմ, որ նա մարտի ութին էր թվարկել, այսինքն՝ բարձր տեխնոլոգիայի կիրառումը նաև արդյունաբերության և ռազմաարդյունաբերությանմեջ, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, որ թռիչք է արձանագրել վերջին տարիներին և զբոսաշրջությունը։ Զբոսաշրջության շուրջ վարչապետի հետ մայիսի 22-ին տեղի ունեցած հանդիպմանը հստակ ընդգծեցի Ջերմուկի զբոսաշրջիկային ռեգիոնալ գլխավոր հատակագծի մասին, որը իրականում Հայաստան պետության կողմից արդեն ընդունվել է։ Եվեթե ուզում ենք զբոսաշրջիկները գան Հայաստան, նրանց պետք է ֆիզիկապես բերենք, իսկ դրա համար այնպիսի մենեջմենթ և ռազմավարություն պետք է ունենանք, օդային կապեր և այլն, որըշատ ցածր գներով հնարավորություն կտա գալ Հայաստան։

-Այս գործընթացներին Սփյուռքի ներգրավումն ինչպե՞ս պետք է տեղի ունենա։

-Սփյուռքին հասկանալուց առաջ նախ վարչապետը, իսկ հետո Սփյուռքի նոր նախարարը և նոր նախարարության կազմը պետք է հասկանան, որ ունենք հզոր Սփյուռք, նաև մտավոր գետնի վրա սարսափելի մեծ ներուժ, որը պետք է տրամադրվի ի նպաստ հասարակական զարգացման, տնտեսական, ռազմականզարգացման և փոխհարաբերությունների մակարդակը զարգացնելու համար։ Եվ մի շատ կարևոր կետ, որ Հայաստանի և Սփյուռքի միջև խնդիր է, փոխհարաբերական հասկացողության մակարդակի բարձրացումն է, չկարողանալ տեսնել Հայաստանի հետագա գոյությունը կապված է հայաստանակենտրոն տեսլականի կիրառման հետ, դա ոչ միայն կուրություն է, այլ վտանգավոր է, որովհետև ևս մեկ անգամ տարանջատելու է Սփյուռքը Հայաստանից և երկրորդ՝ ուժ և ռեսուրսներ են գործածվում ոչ էական խնդիրների շուրջ։ Սփյուռքը պետք է հասկանա, որ այս պահին եկել է ժամանակը կենտրոնանալու, նվիրվելու Հայաստանի զարգացմանը, իսկ ինչ վերաբերում է այն բոլոր խնդիրներին, որ կապված են ցեղասպանության ճանաչման, ժխտողականության դեմ տարվելիք պայքարին, Հայաստանը պետք է մասնակցի ինքնության ապահովման։ Այսինքն՝ ամեն ինչ անել Սփյուռքի կառույցների հետ միասին, որպեսզի այդ ժխտողականության դեմ խելացի և արդյունավետ քաղաքականություն կարողանան տանել, որպեսզի յուրաքանչյուր հայ, որ որտեղ էլ գտնվի, կարողանա զգալ, որ իրեն հասարակական կառույցները և պետությունը իր ինքնության ամբողջականությանը հոգ են տանում, և սա կունենա իր դրական հետևանքներըմեր ղեկավարների հանդեպ ունենալիքվստահության վրա։

-Այս համընդհանուր ոգևորությունից հետո Հայաստանը մնում է քամված արտաքին պարտք, քայքայված տնտեսություն, պատերազմի վտանգ և ամենակարևորը՝ մարդկային ներուժի պակաս։ Չեք կարծո՞ւմ, որ թիրախը պետք է դառնա արտագաղթի կասեցումն ու ներգաղթը։

-Այո, վերականգնվել է այն, ինչ 27 տարի շարունակ մարած էր՝ հույսը։ Երբ դուք հույս ներշնչած լինեք մարդկանց մեջ և այն գիտակցությունը, որ մարդ կարող է երջանիկ լինել իր տանը, դուք արդեն խնդիրը, որ դրել եք, 70 տոկոսով լուծել եք։ Ինչ վերաբերում է ներգաղթին, խոսքը նոր Սփյուռքի մասին է, հին Սփյուռքը ուրիշ պատմություն է, սա մարտահրավեր է, քանի որ ով թողեց գնաց, 800 հազարից մինչև մեկ միլիոն, գնացին, որովհետև հիմնավորված կերպով այդ հույսը կորցրել էին։ Եվ այդ մարդկանց պետք է ցույց տալ, որ հեղափոխության միջոցով հնարավորություն է բացվել, բայց դա անելու համար դուք կարիք ունեք արդյունք ցույց տալու, և դա կարող եք միմիայն գործով ապացուցել, համոզել նախ և առաջ ձեզ, որ ձեր արած նախաձեռնությունը լավն է։Ինչ վերաբերում է դասական Սփյուռքի ներգաղթին, անձամբ ես տեսել եմ՝ որքան էլ քիչ էր ժամանակը, որ շատերը եկել են տարբեր երկրներից, հաճույք են տեսնում այս հասարակության մեջ ապրելու։ Եվ եթե այս սերը, հաճույքը կարողանա բազմապատկվել նույնատիպ անձնավորությունների մեջ, դա կարող է իր ընթացքով դառնալ վարակիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում