Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգանը, հարսանիքից հետո սեփական զինանշանն է ստացել։ Այս մասին ասվում է Քենսինգթոնյան պալատի մամլո հաղորդագրությունում։
«Վահանի կապույտ ֆոնը Խաղաղ օվկիանոսն է՝ Կալիֆորնիայի ափերին, իսկ զինանշանը հատող երկու ոսկե ճառագայթները խորհրդանշում են արևի լույսը դքսուհու հայրենի նահանգում։ Կնոջ կողմից զինանշանը բռնել է թռչելու պատրաստ սպիտակ թռչունը՝ բաց կտուցով, երկրորդը խորհրդանշում է շփումը և բառերի ուժը»,-ասվում է հաղորդագրությունում։

Դիզայնը համաձայնեցվել և հավանության է արժանացել Եղիսաբեթ II թագուհու կողմից։
Հայտնի է նաև, որ թագուհու պնդմամբ նորաթուխ դքսուհին արքայական էթիկետի դասընթացներ կանցնի, որը կտևի կես տարի։ Թագուհու անձնական օգնականը՝ 49-ամյա Սամանթա Քոենն արդեն Վինձորի պալատից Քենսինգթոնյան պալատ է տեղափոխվել։ Նա արքայական պալատում աշխատանքի 17-ամյա փորձ ունի։










































