Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Հորդորով իշխանավորին հեռացնելը կամ քվեարկություն պարտադրելը ժամանակի մեջ հաստատուն ընթացք է թավշյա հեղափոխությունից դեպի թավշյա տեռոր»

Ակնհայտ է, որ խորհրդարանում և խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի հարաբերակցությունը բացահայտորեն չի համապատասխանում գոյություն ունեցող արտախորհրդարանական առկա քաղաքական քարտեզին, ինչն անառողջ քաղաքական զարգացումների համար պարարտ հող է:

Ստեղծված իրավիճակից  դուրս գալու քաղաքական և քաղաքակիրթ միակ ճիշտ ճանապարհը, կարծում եմ` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն սեղմ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելն է, ինչն ավելի կամրապնդի միջազգային հանրության մոտ քաղաքական ազգ լինելու մեր հավաքական կերպարը:

 Ըստ  ՀՀ Սահմանադրությամբ նախատեսած ժամանակացույցի, ԱԺ արտահերթ ընտրությունները կարելի է կազմակերպել այսօրվանից հաշված` 72 օր հետո`օգոստոսի 5-ին: Այդ ընթացքում ԱԺ-ն պետք է փոփոխություններ կատարի Կուսակցությունների, Ընտրությունների մասին օրենքներում և սահմանափակի վարչապետի լիազորությունները: Այն  կարելի է իրականացնել ԱԺ երեք քառօրյանների ընթացքում, անհրաժեշտության դեպքում`նաև խորհրդարանի արտահերթ նիստեր գումարելու միջոցով: Այս օրենքների նախագծերը հիմնականում կան ԱԺ հանձնաժողովների թղթապանակներում, այլ խոսքով` ժամանակն ամբողջությամբ բավարար է նշված օրենքներում փոփոխություններ կատարելու համար:

Իդեպ, այդ թղթապանակներում առկա է նաև իմ հեղինակած` «Ընտրությունների մասին» օրենքի նախագիծ, որը նախատեսում է համապետական համամասնական ընտրական համակարգ:

Շատ կարևոր է, որ մինչ այդ ազատության մեջ լինեն նաև քաղբանտարկյալները` ընտրությունների լիգիտիմության անխոցելիությունն ապահովելու համար:

Իմ դիտարկմամբ, ճանապարհային քարտեզը, որով պետք է իրականացվի սուղ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացումը, համեմատաբար անխոցելի է և, կարծում եմ, ընդունելի կլինի հասարակության մեծամասնության կողմից:

Եվ այսպես. հունիսի յոթին նախատեսված է ԱԺ-ում նորանշանակ կառավարության ծրագրի  քննակումն ու հաստատումը: Ծրագրի փոխարեն, կարծում եմ, պետք է ներկայացվի մոտավորապես հետևյալ բովանդակությամբ քաղաքական ուղերձ.

«Ստեղծված քաղաքական իրողությունների պայմաններում, երբ գործող խորհրդարանի մեծամասնությունը փոքրամասնություն է խորհրդարանից դուրս, իսկ ԱԺ-ում ինը պատգամավորներով փոքրամասնությունը` մեծամասնություն արտախորհրդարանում, մենք պարտավոր ենք այս քաղաքական անոմալիայից օր առաջ  ազատվել: Առողջ և բնականոն քաղաքական զարգացումների համար անհրաժեշտ է, որ խորհրդարանն իրապես արտացոլի քաղաքական ուժերի իրական պատկերը հասարակությունում:

Ստեղծված իրավիճակում միակ ճիշտ` քաղաքական, քաղաքակիրթ, նաև բարոյական լուծումը` ՀՀ Սահմանադրությաբ նախատեսված ամենասեղմ ժամկետներում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է: Կոչ եմ անում ընդունել այս քաղաքական ուղերձի` այս պահին մեր պետության համար կենսական անհրաժեշտությունը և այսօր չհաստատել ծրագիր: Կարծում եմ հասկանալի է, որ ծրագիր չհաստատելուց հետո պետք է չընտրվի նաև Սահմանադրության 149 հոդվածի 3-րդ կետով նախատեսած նոր վարչապետ, որի դեպքում ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»:

Թե´քաղաքականապես, թե´ բարոյապես նման բովանդակությամբ ուղերձն անխոցելի է, և չեմ կարծում, որ ԱԺ-ում որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, ով քաղաքական առողջ և բնականոն զարգացումների կողմնակից է, չի համաձայնի այս ուղերձի ճշմարտացիության և անհրաժեշտության հետ:

Պետություն, որի պետական կառավարման համակարգը պառլամենտական է, պետք է հնարավորինս շուտ ազատվի այսօր ձևավորված պառլամենտական անոմալիայից:

Հորդորով իշխանավորին հեռացնելը կամ քվեարկություն պարտադրելը ժամանակի մեջ հաստատուն ընթացք է թավշյա հեղափոխությունից դեպի թավշյա տեռոր: Անհրաժեշտ է կառուցել նորը, որտեղ պետք է ոչ ևս լինեն հորդորով իշխանավորին փոխելն ու պարտադրանքով  քվեարկություն կազմակերպելը, ինչը ժողովրդավարական չէ` հորդորողի և քաղաքականապես նվաստացուցիչ է`  պարտադրվողի համար:

Հետևաբար, անհրաժեշտ է օր առաջ ազատ,  արդար, և, որ ամենակարևորն է` վերջապես չկեղծված  ընտրությունների միջոցով ժողովրդի քաղաքական իրական ընտրությունը բերել խորհրդարան:

Ուշացումն այս դեպքում իսկապես լի է անկանխատեսելի քաղաքական զարգացումներով, ինչի արդյունքում  պետության ներքաղաքական կյանքը կարող է վերածվել քաոսի:

Հ.Գ. Կցանկանայի տեսնել նաև ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու այլ տարբերակներ:

Ռուբեն Հակոբյան
ՀՀ ԳԽՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր
Քաղաքական գիտությունների թեկնածու

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում