ԱՄՆ-ը նոր արգելանքներ է ներմուծել Իրանի նկատմամբ՝ պատժամիջոցների ցանկում ավելացնելով իրանական և թուրքական ավիաընկերություններին և երեք ֆիզիկական անձանց: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆիննախը՝ գրում է newsyou.info-ն:
/TC-JPB_0_320.jpg)
Բացի դրանից, պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև թուրքական Trigron Lojistik, RA Havacilik, 3G Lojistik и Otik Aviation ընկերությունները: Ինչպես նաև Իրանի երկու քաղաքացի և Թուրքիայի մեկ քաղաքացի:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը Իրանի նկատմամբ նախկինում երբեք նմանը չունեցող նոր լուրջ պատժամիջոցներ կկիրառի: Միևնույն ժամանակ պետքարտուղարը պնդել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկելու բոլոր պատժամիջոցները և վերականգնելու առևտրային և դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը:









































