Aravot.am-ի փոխանցմամբ՝ Նախախորհրդարանի անդամներ Տիգրան Խզմալյանը, Կարո Եղնուկյանն ու Սյուզան Սիմոնյանը նախաձեռնել են ստեղծել «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը: Այն ունենալու է թեժ գիծ և զբաղվելու է քաղաքական հետապնդման և հալածանքների ենթարկվող քաղաքացիների իրավապաշտպանությամբ:
Ըստ տիկին Սիմոնյանի, հիմնադրամն ունենալու է արագ արձագանքման և փաստահավաք խմբեր. «Այդ փաստերի հիման վրա էլ ազգային, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ կապ ենք հաստատելու՝ նրանց աջակցությունը ստանալու համար»:
Տիգրան Խզմալյանն էլ ասել է՝ իրենց հիմնադրամը տարբերվելու է արդեն գործող իրավապաշտպան կազմակերպություններից. «Նոր կառույց է ստեղծվում…կան շատ այլ կազմակերպություններ, օրինակ՝ ՄԻՊ –ի պաշտոնական սոցիալական ինստիտուտը, բայց հիմքեր ունենք և հասարակությունն էլ կարիք ունի այլընտրանքային կառույցի: Մեր հիմնադրամը, հատկապես քաղաքական բանտարկյալներով ու հալածյալներով է զբաղվելու: ՄԻՊ-ի պես կառույցը կախվածության մեջ է Հայաստանի նախագահներից և, ի սկզբանե, չի կարող կատարել քաղաքական հողի վրա հետապնդվող քաղաքացիների պաշտպանությունը»:
Մանրամասները՝ aravot.am-ում











































