Սինեա Միլլերը Ford Mustang-ի գովազդային քարոզարշավի դեմքն է դարձել: Ավտոմեքենան իր 50-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ է եվրոպական շուկա դուրս գալիս:
Բրիտանացի աստղն առաջինն է փորձել ավտոմեքենան: Դերասանուհին նկարահանվել է տեսահոլովակում և դարձել լուսանկարիչ Ռանքինի ֆոտոշարքի հերոսուհին:
Սիենայի խոսքերով` կյանքում ևս ինքն անտարբեր չէ գեղեցիկ ավտոմեքենաների նկատմամբ:
«Երբ ես Ամերիկայում եմ լինում, միշտ վարձակալում եմ հենց «Մուսթանգ» ավտոմեքենա: Դա հեղինակավոր և շատ գեղեցիկ ավտոմեքենա է»,- Spletnik.ru-ն մեջբերում է դերասանուհու խոսքերը:












































