Wednesday, 01 07 2026
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են

Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրգործը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, հիշյալ քրեական գործի տվյալների և ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայությունում 423.387.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ ավելի քան 47 հազար վարչական ակտերով մերժվել է կատարողական վարույթի հարուցումը: Ըստ ԴԱՀԿ ծառայության կողմից տրված պարզաբանման՝ կատարողական վարույթների հարուցումը մերժվել է ծառայության էլեկտրոնային համակարգի կողմից՝ պարտապանի անձնագրի համարի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տվյալների բացակայության պատճառով:

Սակայն պարզվել է, որ մերժված 5113 վարույթներում պարտապանների հանրային ծառայությունների համարանիշերի վերաբերյալ տվյալներ առկա են եղել: Ընդ որում, վերը նշված վարչական ակտերով 989 անձի վերաբերյալ (նրանց վերաբերյալ ստացվել է 1798 վարչական ակտ) ծառայությունում հարուցվել են այլ կատարողական վարույթներ: Այսինքն` էլեկտրոնային համակարգի կողմից 1798 վարչական ակտով կատարողական վարույթի հարուցումն անհիմն կերպով մերժվել է, որի արդյունքում 17.117.800 ՀՀ դրամ գումարը չի բռնագանձվել:

Բացի այդ, ստուգմամբ պարզվել է, որ 2016 թվականին հարուցված և ավարտված վարույթներով 1.000.000 ՀՀ դրամը գերազանցող` բռնագանձման ենթակա գումար ունեցող 120 պարտապաններ, իսկ 2017 թվականին ավարտված վարույթներով` 86 պարտապաններ ունեցել են սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել: Նշված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 152.818.000 ՀՀ դրամ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում