Wednesday, 17 06 2026
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից

Պետք է հստակեցվի՝ համաժողովրդական շարժո՞ւմ է, թե՞ միջկուսակցական պայքար․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները։ Դուք և ուրիշներ աջակցեցին շարժմանը, բայց հարթակում Ձեզ տեղ չտրվեց, և գուցե հաջողությունը հենց դրանում էր։ Մինչդեռ հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ աջակցեց 2013-ին, ելույթներ ունեցավ հանրահավաքներում։

-Ապրում ենք շատ հանգրվանային, բեկումնային շրջան, երբ հայ ժողովուրդը դուրս եկավ կրավորական կեցվածքից, ապատիայից, անտարբերությունից, ճակատագրապաշտությունից, և ելնելով նաև պարոն Սարգսյանի շախմատային ամենավերջին և, ըստ էության, սխալ քայլից՝ կուտակված ըմբոստությունը, անարդարությունը բոլոր տարիների ընթացքում թույլ տվեց իր միջից ժայթքել, և այդ հանրային տրամադրությունների թարգմանը դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, սա երկարատև պայքար է, քսան տարվա պայքար է տարբեր հանգրվաններով, որ այս անգամ այս հանգրվանին հասավ, և կարծում եմ՝ պատուհան է բացվել, և կարևոր է նաև շարունակությունը։ Լավագույնն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը։

-Շարունակություն ասելով՝ նկատի ունեք արտահերթ ընտրությունների անցկացո՞ւմը։

-Թե՛ իշխանափոխության հուզական վիճակը ինստիտուցիոնալ համակարգային փոփոխությունների վերածելու, և՛ ըստ խոստման, և՛ հանձնառության նախապատրաստելու մեր երկիրը խորհրդարանական ընտրությունների։ «Ժառանգությունը» հերթական անգամ միաձուլվեց ժողովրդին, չբարձրացրեց իր կուսակցական դրոշը, և ես՝ որպես քաղաքացի, կանգնած էի այնտեղ, իսկ հարթակային քաղաքականությունը, մարտավարությունը միշտ տարբեր է։ Մեր ժամանակ մինչև ընտրություն գրեթե ոչ մեկը մեզ չզորակցեց, բայց արդեն ընտրություններից հետո երևացին, և մենք ողջունեցինք իրենց զորակցությունը։ Պարոն Փաշինյանը և նոր իշխանությունը պետք է որոշեն՝ սա պետք է շարունակվի որպես համաժողովրդական շարժո՞ւմ, թե՞ միջկուսակցական պայքար նորից պետք է դառնա։ Իմ կարծիքով՝ սա է առաջին որոշելիքը թե՛ հայեցակետային, թե՛ նաև կիրառական։

-Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, կիսատ չի մնա՞ այս շարժումը, որը, շատերի գնահատմամբ, ոչ թե հեղափոխություն էր, այլ իշխանափոխություն։

-Կարծում եմ՝ համաժողովրդական շարժման գլխավոր հանձնառությունն այն է, որ Հայաստանը վերաջապես պետք է ունենա ժողովրդի կամքը ներկայացնող լեգիտիմ իշխանություն, ժողովրդի կամքը ներկայացնող ոչ միայն բողոքի հրապարակներում, այլ ընտրությունների միջոցով որոշված։

-Արտահերթ ընտրությունների դեպքում «Ժառանգություն» կուսակցությունն ինչպե՞ս է պատրաստվում մասնակցել։ Վերջին ընտրություններին «Ելք»-ի հետ երկար բանակցեցիք ու մինչև վերջին օրը չգիտեիք՝ ում հետ գնալ, ի վերջո, որոշեցիք գնալ ՕՐՕ-ի հետ։ Հիմա ի՞նչ ձևաչափով կմասնակցեք։

-Նման քննարկում դեռ տեղի չի ունեցել: Ես ունեմ քաղաքացիական, անձնական մոտեցում, որ համաժողովրդական շարժումը, եթե պիտի հասնի իր տրամաբանական ավարտին, պետք է մնա համաժողովրդական, և գոնե այս փուլում քաղաքական համագործակցության հարթակը պետք է ընդլայնվի: Եթե այդպես է քաղաքական տրամաբանությունը, ապա կարծում եմ՝ «ժառանգությունը» երբեք համաժողովրդական շարժման դեմ չի գնա և կհամագործակցի: Եթե դառնա արդեն միջկուսակցական պայքար, այդ ժամանակ «Ժառանգությունն» արդեն կքննարկի: Մեր մեջ գրեթե երբեք տեղի չի ունենում միանձնյա որոշում: Այդպես էր անցյալ տարի որոշում կայացնելիս, երբ տեսանք, որ կուտակված էներգիան, գողացված անարդարությունը, գողացված ընտրությունները մեկը մյուսից հետո՝ ընտրություններ, «Էլեկտրիկ Երևան», «Դեմ եմ», «Նոր Հայաստան», «Սասնա ծռեր», եկան երկիրը բերելու այն վիճակին, որ Հայաստանն արդեն պատրաստ էր ասելու իրեն և աշխարհին, որ մենք կուսակցապետություն ու միատերություն չենք, և մենք, ի վերջո, պետք է ունենաք ժողովրդին պատկանող իշխանություն:

-2013 թվականին Դուք մեկնեցիք Ռուսաստան, որից հետո Ձեր հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ գնացել էիք Պուտինից հաղթանակ բերելու: Այս անգամ Նիկոլ Փաշինյանը, կարծեք թե, առանց արտաքին աջակցության տարավ պայքարը: Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը կոտրեց այն մտայնությունը, որ Հայաստանի հաղթանակը Ռուսաստանում է, ապացուցեց, որ այդ հաղթանակը այստեղ է և այն ժողովրդինն է:

-Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ունեցավ իր կարևոր ներդրումը, բայց դա մի իրականություն է, որ արդեն քանի տասնամյակ հրապարակի վրա է, դա որևէ մեկի նորարարությունը չէ: Մեր ժամանակ էլ չունեինք ոչ կուսակցական, ոչ արտաքին զորակցություն: Հակառակը՝ արտաքին աշխարը, սկսած Ռուսաստանից մինչև Ամերիկա ու Եվրոպա, անմիջապես ճանաչեցին գողացված ընտրությունների արդյունքները: Մինչև ընտրությունները, ես դիմել էի թե՛ Ամերիկային, թե՛ Ֆրանսիային, թե՛ Ռուսաստանին, որ եթե ցանկություն ունենան կիսվել մեր տեսակետների պահով, մենք պատրաստ ենք: Իսկ մեր մոտեցումը միշտ եղել է հայաստանակենտրոն:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում