Պլաստիկ վիրաբույժը հայտարարել է, որ մարիխուանա ծխող տղամարդկանց կուրծքը մեծանում է: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Ներկայումս տղամարդկանց մոտ բավականին տարածված է կրծքագեղձի մեծացման խնդիրը: Այսպես, ԱՄՆ-ում տղամարդկանց ամենահաճախակի կատարվող վիրահատությունների թվում կրծաքեղձի ավելորդ հյուսվածքի հեռացումը 5-րդ տեղում է:
Վերջերս պլաստիկ վիրաբույժ Էնթոնի Յունը մարիխուանա ծխող արական սեռի ներկայացուցիչներին զգուշացրել է, որ վերջիններս կարող են իր հաճախորդները դառնալ, քանի որ դրա օգտագործումը հանգեցնում է կրծքագեղձի ավելորդ հյուսվածքների ձևավորմանը:
«Գինեկոմաստիան պայմանավորված է տեստոստերոն և էստրոգեն հորմոնների անհամաչափությամբ: Երբ դրանց հարաբերակցությունը խախտվում է հօգուտ էստրոգենի` կանանց հորմոնի, ապա օրգանիզմն այդ փոփոխություններին արձագանքում է կրծքագեղձի ավելորդ հյուսվածքի ձևավորմամբ»,-ասել է նա:










































