«Իսկ ապրիլին չէի՞ք մտածում այդ մասին՝ որ կարող են այսպիսի խնդիրներ առաջանալ. դրա համար համբերեիք և 2022 թվականին սահմանադրական ճանապարհով գնայիք իշխանափոխության»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում դիտարկմանը՝ խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում՝ չունենալով իշխանություն, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ հիմա ի՞նչ, իրենք պետք է ասեն, որ ԱԺ-ն ի վիճակի չէ աշխատելու, և պետք է գնա՞նք արտահերթ ընտրությունների. «ԱԺ-ն իր բնականոն աշխատանքը կարողանում է կատարել: Եվ եթե կառավարության ծրագիրը ներկայացվի Փաշինյանի՝ մայիսի 8-ի ելույթի ոգով, ինչը շատ խոստումնալից էր, պետք է ողջունենք այդ ծրագիրը»:
Նա հավելեց. «Մենք չենք մեղավոր այս իրավիճակի ստեղծման համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































