Հնդկաստանում երեք երիտասարդ ջրասույզ են եղել: Պատահաբար միացված հեռախոսի տեսախցիկը տեսագրել է միջադեպը: Ընկերները որոշել էին զվարճանալ ծանծաղուտում, սակայն ուժերը ճիշտ չէին հաշվարկել, գրում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ 22, 27 և 28-ամյա տղամարդիկ հեծանվով զբոսնել են երկրի արևմուտքում և որոշել են կանգ առնել ջրի ափին: Նրանք միացրել են հեռախոսի տեսախցիկը և լճակ մտել: Նրանցից ոչ ոք լավ լողալ չի կարողացել: Ժապավենում երևում է, թե ինչպես են երիտասարդները փորձում դուրս գալ ջրից: Ավելի ուշ նրանց գլուխները ջրի երեսին այլևս չեն երևում:








































