TRENDnet-ը ցանցային սարքավորումների աշխարհի խոշորագույն արտադրողներից է, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 135 տարբեր երկրներում , այդ թվում՝ արդեն նաև Հայաստանում՝ պաշտոնապես համագործակցելով «Ֆայն» ընկերության հետ: TRENDnet-ը արժանացել է «Տարվա լավագույն արտադրողի»մրցանակի՝ որպես ցանցային լուծումների մատակարար՝ 2013 թ. գարնանը Մոնակոյում կայացած SS ոլորտի ԵՄԱԱ
երկրների խոշորագույն համաժողովում: Օրերս «Ֆայնի» գրասենյակում հարցազրույց ունեցանք այդ ընկերության տնօրեն Հ. Հայրապետյանի և TRENDnet-ի Հայաստանում ներկայացուցիչ Ա.Սարգսյանի հետ:
-Ժամանակակից աշխարհում գնալով ավելի կարևոր է դառնում տվյալների փոխանցման անվտանգ համակարգերի ստեղծումը: Որքանով են անվտանգ TRENDnet-ի ապրանքները, և ընդհանրապես, որոնք են Ձեր հիմնական մրցակցային առավելությունները:
-Հուսալիություն, ինովացիա, հարմարավետություն շահագործման մեջ… Եվ հավատացեք՝
սրանք լոզունգներ չեն: Եթե խոսենք հուսալիության մասին, ապա այսօր տվյալների փոխանցման այնպիսի կատարյալ անվտանգ համակարգ, ինչպես TRENDnet-ի դեպքում է, գրեթե գոյություն չունի: Մեծ ցանկության դեպքում ցանկացած Wi-Fi սարքի անվտանգությունը կարելի է «կոտրել» 1-2 ժամում: Իսկ TRENDnet-ի հուսալիության գործակիցը շատ բարձր է:
Անդրադառնալով շահագործման հարմարությանը՝ նշենք, որ մեր արտադրանքի կարգավորումը կատարվում է շատ պարզ, ինտուիտիվ, հասկանալի եղանակով՝ մատչելի բոլորի, այլ ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանց համար:
Ինչ վերաբերում է նորարարությանը՝ դա մեր նախագծող ինժեներների հիմնական ուղենիշն է:
Մենք միշտ առաջ ենք նայում և արդեն ներկայացնում ենք Հայաստանյան շուկայում նոր «claud» ամպային տեխնոլոգիայով տեսախցիկները (պարզ կարգավորումով և հեռակառավարումով): Դրանք թույլ են տալիս հանգիստ հետևել Ձեր տանը, բնակարանին, գրասենյակին կամ երեխայի վարքին մեծ հեռավորության վրա: Կարգավորումը կատարվում է ընդամենը 5 րոպեում՝ այսպես ասած, «տուփից դեռ չհանած»: Նշենք նաև «ծնողական վերահսկողության» կիրառման հնարավորությունը մեր սարքերում:
-Արդեն ավանդույթ է դարձել, որ գրեթե ամեն ամիս TRENDnet-ի տեսականին ավելանում է նորույթներով ՝ գնորդին առաջարկվում են նոր լուծումներ: Ո՞րն է Ձեր ներկայացրած վերջին ամենանշանակալի նորարարական լուծումը:
-Մենք հաճախ ենք առաջարկում բավականին ունիկալ մոդելներ: Օրինակ՝ առաջին AC տեխնոլոգիայով երթուղիչը: Այս տեխնոլոգիան բարելավում է կապը և տվյալների փոխանցման արագությունը տեսականորեն մեծացնում մինչև 1750 մեգաբիթ/վայրկյանի: Միայն հատուկենտ արտադրողներ են հասել նմանատիպ արագության ցուցանիշների:
Դրա հետ մեկտեղ, բացի կապի արագության ցուցանիշներից, մենք կարող ենք հպարտանալ ամենակոմպակտ Powerline շարքի ադապտրով: Իմիջիայլոց, այս դասի սարքավորումները բացառում են տվյալների ռադիոալիքային փոխանցման հետևանքով կողմնակի ազդեցության հնարավորությունը, քանի որ ազդանշանը փոխանցվում է էլեկտրական ցանցի շղթայով:
Սա լավ այընտրանք է այն գնորդների համար, ովքեր խտրական վերաբերմունք ունեն
Wi-Fi տեխնոլոգիայի հանդեպ՝ կապված հնարավոր ճառագայթման բացասական դերի հետ:
Նշենք, որ TRENDnet-ի պաշտոնական գործընկեր «Ֆայն»-ի վաճառասրահներում առկա են միմիայն գործող մոդելային շարքի ապրանքները: Ցանկացած նոր արտադրանք արդյունք է նախագծողների մի ամբողջ թիմի հսկայական աշխատանքի: Դրա համար մենք հպարտությամբ ենք ներկայացնում մեր ողջ տեսականին՝ բաղկացած ՏՏ տարբեր ոլորտներում կիրառելի ավելի քան 350 անուն ապրանքից:
-TRENDnet-ի արտադրանքը ներկայացված է աշխարհի շատ երկրներում այդ թվում արդեն նաև
Հայաստանում : Ինչի՞ վրա եք շեշտը դնում հայ գնորդի վստահությունը ձեռք բերելու համար:
-Մեր խնդիրն է ապագայում հայկական շուկայում, այլ հայտնի արտադրողների կողքին, գրավել TRENDnet-ին արժանի տեղ: TRENDnet-ը ամերիկյան բրենդ է՝ ամբողջ աշխարհում շատ հայտնի որպես ցանցային լուծումների համաշխարհային մատակարար, և մենք առանձնահատուկ առաջարկներ ունենք գնորդներին:
Գլխավոր շեշտը դնում ենք սպասարկման բարձր ստանդարտների և մեր արտադրանքի վրա, ինչը զուգակցում է բարձր որակը, տվյալների փոխանցման բացարձակ հուսալիությունը, ողջամիտ գինը և երաշխիքային աջակցությունը:
TRENDnet-ի տեսականին հավասարապես բալանսավորված է կորպորատիվ
և սպառողական ապրանքների միջև: Դրանից ելնելով՝ առաջարկում ենք լուծումներ՝
նախատեսված ինչպես տան, այնպես էլ կորպորատիվ մեծ ցանցերի համար:










































