Sunday, 05 07 2026
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի

Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և   Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե: Ինչպես փոխանցում է  The Guardian-ը, բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ:

Նրանք քննարկել են ռուս նախկին հետախույզ Սկիրպալի ու նրա դստեր թունավորման գործում Ռուսաստանի միջամտությունը, Քսենիա Սոբչակի՝ Լոնդոն այցը և այլն: Լեքսուսը պատմել է, որ Ջոնսոնն ամենաանհետաքրքիրն էր բոլոր այն գործիչներից, որոնց հետ կարողացել են կապ հաստատել ու խոսել:

Փաշինյանի անունից հանդես եկող պրանկերը Ջոնսոնին տեղեկացրել է, որ Սոչիում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ, հույս է հայտնել, որ իրեն էլ չեն թունավորի:

«Շատ կարևոր է նոր սառը պատերազմ չսկսել:  Ես դա չեմ ուզում: Մեծ Բրիտանիայում ոչ մեկ նման բան չի ուզում: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կատարել է սարսափելի սխալ՝ փորձելով «Նովիչոկով» սպանել Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին: Նրանց գործողությունները, որպես կանոն, ավերիչ բնույթ ունեն: Դա վնասում է Ռուսաստանին:  Եվ այն, ինչ ես ուզում եմ հասցնել Պուտինին այն է, որ մենք սառը պատերազմ չենք ուզում, մենք ցանկանում ենք տեսնել դրական տեղաշարժ Ռուսաստանի գործողություններում»,-ասել է Ջոնսոնը:

Լեքսուսը նշել է, որ այս գործում ամենադժվարը ոչ թե պաշտոնյաների հեռախոսահամարները գտնելն է, այլ այնպիսի զրուցակիցների, որոնք կհետաքրքրեն թիրախ դարձած պաշտոնյային: Օրինակ, Ջոնսոնի հետ խոսակցությունը մի քանի անգամ ձախողել է: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը երբեք չի զրուցել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի անունից հանդես եկող պրանկերների հետ:

«Փոխարենը Ջոնսոնին հետաքրքրեց Փաշինյանի հետ զրույցը: Հայաստանի վարչապետն այժմ թրենդի մեջ է, նրան հատուկ են սիրում եվրոպական երկրներում»,-ասել է պրանկերը:

Ինչևէ: Փաշինյանի անունից խոսող պրանկերը Ջոնսոնից հետաքրքրվել է, թե ինչպես իրեն պահի Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Ենթադրում եմ՝  միակ բանը, որ ռուսներն ընկալում են վճռականությունն ու կոշտությունն են: Այդ պատճառով Դուք պետք է Պուտինին հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան: Բայց, Դուք պետք է նշեք, որ դա նրա շահերի համար վտանգ չի ներկայացնում և նյարդայնանալու կարիք չկա», – խորհուրդ է տվել Ջոնսոնը:

Պրանկերն ասել է, որ Ջոնսոնի հետ զրույցին ինքն  ու Վովան հատուկ չեն նախապատրաստվել: Օրինակ, Ջոնսոնի հետ զրույցի ընթացքում Փաշինյանի իմիտացիա չեն արել, խոսել են շատ սովորական: Զրույցի վերջում նախարարը գլխի է ընկել, որ շփվում է ոչ Փաշինյանի հետ, մի կողմ է  նետել խոսափողը: Լեքսուսը ենթադրում է, որ տեղի են տվել Ջոնսոնի նյարդերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում