Գիտնականները ածխաթթու գազը ջրի վերածելու նոր համակարգ են մշակում: Այն հնարավոր կլինի օգտագործել երկարատև տիեզերական թռիչքների ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:
Համակարգը հատուկ քիմիական ֆիլտրող կայանում կհավաքի տիեզերագնացների արտաշնչած ածխածնի դիօքսիդը և կվերամշակի այն՝ վերածելով ջրի և մեթանի:
Ներկա պահին տիեզերական կայաններում գործարկվում է ածխաթթու գազի օտարման համակարգը, սակայն նոր համակարգը թույլ կտա այն վերամշակել:










































