Հինգշաբթի մահացած Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի թոռը շնորհակալություն է հայտնել աշխարհին և համաքաղաքացիներին ցուցաբերած աջակցության համար՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
«Ուղերձները, որոնք մենք ստացել ենք անցած գիշերվանից, սթափեցրել և ցնցել են մեզ»,- ասել է Մանդլա Մանդելան:
Հիշեցնենք, որ ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան վախճանվել է 95 տարեկանում, հինգշաբթի՝ Յոհանեսբուրգում գտնվող իր տանը:
Համաշխարհային առաջնորդներն իրենց ցավակցություններն են հայտնել Մանդելայի մահվան կապակցությամբ:










































