Ռումինիայում միկրոավտոբուսի վարորդը երթևեկության ընթացքում ուղիղ եթեր է վարել, ինչի արդյունքում տեսանկարահանել է բեռնատարի հետ ճակատային բախումը: Տեսանյութը հրապարակել է Romania insider.com-ը:
Տեսանյութի մեջ երևում է, որ բախումը տեղի է ունեցել, երբ տղամարդը փորձել է վազանց կատարել հանդիպակաց գծով: Պատահարի հետևանքով զոհվել է վարորդը և 8 ուղևորներ՝ 7 տղամարդ և 2 կին, որոնից մեկը, ենթադրաբար, հղի է եղել:

Նշվում է, որ բեռնատարի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել:











































