Wednesday, 17 06 2026
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել

Թրամփը Ալիևին ցույց է տվել իրականությունը ճանաչելու ճանապարհը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Ալիևին շնորհավորելով Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով՝ շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Արցախյան խնդրին և ասել, թե առաջիկա ամիսները հնարավորություն կբերեն հակամարտության կարգավորման համար, ինչը գործակցության էլ ավելի լավ պայմաններ կստեղծի Ադրբեջանի և Նահանգների համար:

Դոնալդ Թրամփի շնորհավորանքում Արցախյան հակամարտության կարգավորման հնարավորության մասին հիշատակումը առիթ կդառնա դիտարկումների և մեկնաբանությունների, թե ԱՄՆ նախագահն ինչ նկատի ունի առաջիկա ամիսներին կարգավորման հնարավորությունների մասին խոսելով: Այստեղ իրականությունը երևի թե արժե դիտարկել առնվազն երկու ասպեկտով: Նախ՝ շնորհավորական ուղերձը ստանդարտ արարողակարգ է, և դրանում, իհարկե, նույն ստանդարտի մեջ կարող է լինել նաև Արցախյան հակամարտության կարգավորման խնդրի հիշեցումը՝ հաշվի առնելով այդ խնդրի կարևորությունը: Մյուս կողմից՝ այդ դեպքում ինչո՞ւ հատկապես նշել առաջիկա ամիսներ ժամկետը: Հարցը իհարկե կարող է ունենալ հիմք: Ի՞նչ է սպասում Դոնալդ Թրամփը, որի մի որոշումն, օրինակ, արժանացել էր Ադրբեջանի իշխանության քննադատությանը:

Բաքուն դժգոհություն էր հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ: Բաքվի համար խնդիրն այստեղ, բացի այսպես ասած՝ մահմեդական համերաշխության հանգամանքից, արաբական աշխարհի երկրների, նաև Թուրքիայի հետ հարաբերությունից, անկասկած նաև մեկ այլ կարևոր և նուրբ դաշտում է: Երուսաղեմի ճանաչումը ԱՄՆ նախագահ Թրամփը ամիսներ առաջ մեկնաբանել էր առկա իրականությունը ճանաչելու անհրաժեշտությամբ: Իսկ Ադրբեջանի համար դա ցավոտ խնդիր է, ու եթե դառնա ամերիկյան քաղաքականության թրենդ կամ ուղենիշ, իսկ դրա հավանականությունը, մեղմ ասած, փոքր չէ, ապա դա կնշանակի, որ իրականությունը ճանաչելը տարածվելու է նաև Արցախյան խնդրի վրա: Առավել ևս, որ խոշոր հաշվով դե ֆակտո մակարդակում այստեղ վարվում է հենց այդ՝ իրականությունը ճանաչելու քաղաքականությունը:

Ճանաչված է առկա ստատուս քվոն, որ ձևավորվել է 1994 թվականի հրադադարից առաջ, նաև ճանաչվեց դրա փոքր-ինչ փոփոխությունը 2016 թվականի քառօրյա պատերազմում: Այսինքն՝ խոշոր հաշվով այստեղ նույնպես վարվում է իրականության ճանաչման քաղաքականություն, ինչից Ադրբեջանը նաև դժգոհել է նախորդ տարիներին, տարբեր տողատակերով և նույնիսկ ուղիղ հայտարարություններով, որ արել է Ալիևը: Ի վերջո, Վիեննայի օրակարգը, որ առաջ քաշվեց ապրիլյան պատերազմից հետո՝ ԱՄՆ նախաձեռնությամբ, հրադադարի պահպանման մեխանիզմների տեղակայման միջոցով իրականությունը ճանաչելու մոտեցումն էր:

Երուսաղեմի հարցում Թրամփը վերահաստատել է այդ մոտեցումը, և այդ իմաստով, առաջիկա ամիսներին կարգավորման մասին խոսելով, ԱՄՆ նախագահը թերևս նկատի ունի այն, որ Ադրբեջանը կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ ճանաչել իրողությունները և ներգրավվել դրանց քաղաքական-դիվանագիտական կառավարմանը՝ ապահովելով կայունություն, և այդպիսով պատրաստվել խաղաղությանը, կա՛մ իրականությունը փոխել պատերազմով, որովհետև այլ կերպ այն փոխել հնարավոր չէ: Բայց Ադրբեջանը կարո՞ղ է փոխել այն պատերազմով: Այստեղ իհարկե իրավիճակը երկիմաստ է:

Ակնհայտ է, որ խոշոր փոփոխության Ադրբեջանն ունակ չէ՝ մի շարք պատճառներով. միայն միլիարդավոր սպառազինությունը դեռ քիչ է: Մյուս կողմից՝ ապրիլյան քառօրյան Բաքվի համար, այսպես ասած, փոքր, դիրք առ դիրք փոփոխության օրինակ է: Բայց այստեղ կան հարցեր՝ քանի՞ այդպիսի ավանտյուրա և որքա՞ն զոհ պետք է տա Ադրբեջանը՝ դիրք առ դիրք փոքր փոփոխություններ անելու համար: Եվ երկրորդ՝ մյուս որևէ փորձի ժամանակ Ադրբեջանը չունի ապրիլյանի իր գլխավոր «առավելությունը»՝ հայկական կողմի անպատրաստությունն ու անսպասելիությունը:

Ըստ այդմ՝ Թրամփի ուղերձն Ալիևին, իհարկե, առաջիկա ամիսներին իրականությունը ճանաչելու և իրավիճակը կարգավորելու ուղերձն է, որի դիմաց ԱՄՆ-ը փաստորեն Ալիևին խոստանում է ավելի լոյալ վերաբերմունք, հատկապես ապրիլին արտահերթ նախագահական ընտրությունից հետո, երբ Ալիևին շնորհավորեցին մեծ ուշացումով և բավականին զուսպ տեքստով:

Այս ամենը տեղի է ունենում Հայաստանում փոփոխությունների համատեքստում, որոնք հայկական կողմի համար բացում են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեծ հնարավորություններ, օժտում դիվանագիտական ուժի աննախադեպ պաշարով՝ հանրային լեգիտիմությամբ, ինչը կարող է և պետք է արտահայտվի հայկական քաղաքականության վերափոխումով, ինչի նշանները նշմարվեցին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում, իսկ հետո ամբողջացան Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների շնորհավորանքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում