«Նյուքասլ»-ը գլխավորող Ալան Պարդյուն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
«Նյուքասլ»-ը 4 անընդմեջ հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով «Չելսի»-ի, «Տոտենհեմ»-ի, «Վեսթ Բրոմվիչ»-ի ու «Նորվիչ»-ի նկատմամբ:
Իսկ ակումբի դարպասապահ Թիմ Կրուլը, ով «Չելսի»-ի և «Տոտենհեմ»-ի դեմ կարևոր խաղերում դարպասը պահել է անառիկ, ճանաչվել է ամսվա լավագույն խաղացող:








































