Friday, 12 06 2026
15:50
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին: «Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո երկու խորհրդակցություն եմ անցկացրել Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների թեմայով: Դա մեզ համար ունի բացառիկ նշանակություն: Քաղաքական իրադարձությունների պատճառով որոշակի ուշադրություն տեղափոխվել է այդ միջոցառումներից, սակայն ես հավաստիացնում եմ, որ միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, Առաջին Հանրապետության հարյուրամյակը միայն մայիսի 28-ը չէ, որովհետև մայիսի 28-ին հարյուրամյակը լրանում է, բայց առաջիկա մեկ տարին ըստ էության 100-ամյակ է: «Մենք նաև մշակույթի նախարարի հետ ենք քննարկել, որ թանգարաններում պատշաճ մակարդակով ցուցահանդեսներ լինեն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ մայիսի 28-ին Սարդարապատում տեղի կունենա միջոցառում, որը պարունակելու է ռազմական շքերթի տարրեր: Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե ե՞րբ է նախատեսվում Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը, Փաշինյանն ասաց, որ այդ արձանի տեղադրումը մի փոքր հետաձգվում է: «Մենք այդ թեման քննարկել ենք կառավարությունում և ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ: Մենք շատ կարևորում ենք արձանի տեղադրման արարողությունը և այն անպայման տեղի կունենա: Մտահոգություններ կան արձանի տեղադրման վայրի հետ կապված: Դուք գիտեք, որ նախատեսված վայրից  100 մետր հեռավորության վրա գտնվում է Նժդեհի արձանը և քաղաքաշինական առումով պետք է հասկանալ, թե որքանով է ճիշտ նման մոտեցումը; Առնվազն եթե ավելի լավ տեղ չգտնվի, արձանագրում ենք, որ այդ տեղը կա»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում