Tuesday, 23 06 2026
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի

«Սա քաղաքական շոու է, որի նպատակը Արկադի Վարդանյանին փակելն էր»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի գործով ունկնդրվեցին պաշտպանների ճառը:

Դատախազը միջնորդել էր Արկադի Վարդանյանին վերջին հաշվով դատապարտել 10 տարի ազատազրկման, Արսեն Ավետյանին՝ 11 տարի ազատազրկման, Վարուժան Սաֆտալյանին՝ 3 տարի 6 ամիս ազատազրկման, կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել 3 տարի փորձաշրջան:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ իր հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իրեն ու իր որդուն հանել է Սարմենի փողոցում գտնվող առանձնատան հաշվառումից, որպեսզի վաճառի տունը և մեկնի արտերկիր, նպատակադրվել է տիրանալ առանձնատանն ու գույքին: Այդ նպատակին հասնելու համար Արսենը որոշել էր սպանել իր հորը՝ Արկադի Վարդանյանի և Վարուժան Սաֆտալյանի օժանդակությամբ:

Առաջինը ելույթ ունեցավ Վարուժան Սաֆտալյանի շահերի պաշտպան Անահիտ Ավետիսյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը թեթևամտորեն է վերաբերվել ընկերոջ՝ Արսեն Ավետյանի խնդրանքին՝ դեղահաբեր ձեռք բերելու վերաբերյալ: Նա դեղահաբերը ճարել է ընկերոջ նկատմամբ ջանասիրական վերաբերմունք ցուցաբերելով: Նա լավ է ճանաչել Արսենին և մտածել է, որ նա հորը թունավորել չի կարող: Հետագայում խոստացել է էլի դեղահաբեր ճարել, բայց ոչինչ չի արել:

Վարուժան Սաֆտալյանն իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ դեղ է ձեռք բերել, հանձնել Արսեն Ավետյանին: Միևնույն ժամանակ, իմանալով նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին, չի հայտնել իրավապահ մարմիններին:

Սաֆտալյանն ընդունել է մեղքը, զղջացել է, և նրա շահերի պաշտպանն ընդգծեց, որ նրա մեղքը ծանրացնող ոչ մի հանգամանք չկա, իսկ մեղմացնող հանգամանքները մի քանիսն են. երեք երեխա ունի, երկուսը՝ անչափահաս, մեծը ծառայում է բանակում, խնամքին է նաև չաշխատող կինը: Սաֆտալյանն աջակցել է հանցագործության բացահայտմանը: Նա դրսևորել է դրական, օրինակելի վարքագիծ: Սաֆտալյանի նկատմամբ կարելի է նշանակել նվազագույն պատիժ, ինչը և միջնորդեց մեղադրողը: Սաֆտալյանն ընտանիքում օրինակելի հայր է ու ամուսին: Նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու: Բոլոր հիմքերը կան Սաֆտալյանի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու համար:

Վարուժան Սաֆտալյանը ոչինչ չավելացրեց ու ասաց, որ ինքը միշտ էլ զղջացել է:

Արսեն Ավետյանի շահերի պաշտպան Գևորգ Մելքոնյանը նշեց, որ Արսեն Ավետյանին սկզբնապես առաջադրվել էր մեղադրանք հոգեմետ դեղամիջոց ապօրինի ձեռք բերելու համար՝ առանց իրացնելու նպատակի: Սակայն «Ազալեպտին» դեղամիջոցն ընդգրկված չէ հսկման ենթակա հոգեմետ դեղամիջոցների ցանկում:

Մեղադրողը փոխեց մեղադրանքը՝ Ավետյանին մեղադրանք առաջադրելով հոգեմետ դեղամիջոց ձեռք բերելու համար՝ իրացնելու նպատակով: Մեղադրողը շփոթել է «իրացում» հասկացությունը «հանցագործության միջոցի» հետ: Այս մեղադրանքն անհիմն է, Ավետյանը այդ հոդվածով պետք է արդարացվի:

Եթե անգամ Ավետյանը նախապատրաստվել է սպանության, ապա արդյո՞ք կամովին չի հրաժարվել հորը սպանելու մտքից՝ հարցադրում արեց պաշտպանը:

Մայիսի 15-ից հետո Ավետյանի կատարած գործողությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակ արդեն նա կամովին հրաժարվել էր հոր նկատմամբ որևէ ոտնձգությունից, ինչը ինքը ևս հաստատել է իր ցուցմունքով: Նրա հայրն էլ է նշել, որ այդ ժամանակից Արսենի վարքագիծը փոփոխվել է դրական առումով: Սաֆտալյանն է նրա հետ խոսել այդ թեմայով՝ առաջարկելով սպասել մինչև ամսի 25-ը, բայց Ավետյանը հետաքրքրություն չի ցուցաբերել, ավելին, ասել է, որ դեղն էլ պետք չէ: Ի պատասխան՝ Սաֆտալյանը զարմացել է: Փաստորեն այդ ժամանակ Սաֆտալյանն է փորձել Արսենին դրդել, որ հորը սպանի:

Բոլոր չփարատված կասկածները պետք մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի: Ավետյանն ասել է, թե ավելի շուտ ինքն իրեն կվնասեր, քան հորը:

Ավետյանը կամովին հրաժարվել է հանցագործությունն ավարտին հասցնելուց, եթե ենթադրենք անգամ, որ նախապատրաստվել էր դրա կատարմանը:

Եթե նա անգամ երեք դեղահաբեր է ձեռք բերել, դա դեռ նախապատրաստում չէ, այլ դիտավորության առաջացման արտահայտություն է, ինչը քրեորեն պատժելի չէ:

Տունը, որի պատճառով, իբր, Արսենը մտադրվել է շահադիտական դրդումներով սպանել հորը, միայն հոր սեփականությունը չէր, այն պատկանում էր նաև հոր քրոջը: Տան հաշվառումից հանելն էլ դեռ ժառանգությունից զրկել չի նշանակում: Արսենը մնում էր հոր առաջին հերթի ժառանգը:

Մեղադրանքի հիմքում դրվել են նաև հոգեկան հիվանդի ցուցմունքները, ով դատարանում ասաց, թե ինչ թելադրել են, ինքը գրել է:

Սպանության նախապատրաստման մեղադրանքը շինծու է: Ավետյանին բռնել են, որովհետև նա Արկադի Վարդանյանի ընկերն է:

«Տուժողը ողջ-առողջ նստած է այստեղ, նրա կյանքին վտանգ չի սպառնացել, չի սպառնա: Տեղի ունեցողն աբսուրդ է: Մեղադրողը կարող էր ասել, թե ամբաստանյալների կողմից մեղքն ընդունելու դեպքում միգուցե միջնորդեր օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ»,-ասաց պաշտպանը:

«Ի՞նչ գիտես»,- տեղնուտեղը դժգոհ միջամտեց մեղադրող Ամիրզադյանը: Նախագահողը սաստեց կողմերին: Պաշտպանը կոչ արեց ողջամտության և ավարտեց ճառը:

Արսեն Ավետյանն այս գործը «քաղաքական շոու» անվանեց, «սև կատվի որոնում մութ սենյակում, որտեղ ոչ մի կատու չկա»:

Վարուժան Սաֆտալյանին ամբաստանյալ Ավետյանը նմանեցրեց Պանիկովսկուն:

Նա նշեց, որ ամբաստանյալի աթոռին նստած է ընդդիմադիր հայ ժողովուրդը:

«Չէր լինի այս բլանդած գործը, եթե չլիներ Արկադի Վարդանյանի հոդվածը և նրա նշանակած մամուլի ասուլիսը»: Ասուլիսում խոսք պիտի գնար Հայաստանի ու Ռուսաստանի գաղտնի բանակցությունների, Հայաստանի խոստման մասին, որ աշնանը կանդամակցի Մաքսային միությանը:

Ավետյանն իրեն անվանեց «ազնիվ պրոֆեսիոնալ»: «Քննիչն է ասել, որ իրենց առաջնահերթ նպատակն Արկադի Վարդանյանին «փակելն էր»: Ինձ էլ՝ նրա հետ: Որպեսզի Հայաստանի՝ ՄՄ մտնելու գաղտնի բանակցությունները չբացահայտվեն»:

Մյուս կողմից, եթե բոլորը գիտեին, որ «Ազալեպտինը» ջրի մեջ չի լուծվում, ինչպե՞ս կարող էի այն լուծել հանքային ջրի մեջ: Բացի դրանից, այդ դեղը թույն չի, որ պարտադիր մահվան բերի:

«Եթե մարդն ուզում է մեկին սպանի, չի ընտրում ամենահեշտ բացահայտվող ուղին: Կարող էի դեղատնից քնաբեր գնել, դրանով պերեդոզ անեի: Կամ տան երրորդ հարկից կարող էի «բռթել» հորս՝ դժբախտ պատահարի տպավորություն թողնելով…

Դա նորմալ մարդու մոտեցում ա՞՝ «Ազալեպտինով» հորը թունավորելը: Ինչո՞ւ ԱԱԾ-ն քննություն չանցկացրեց՝ պարզելու՝ ես նորմալ եմ, թե աննորմալ, որ նման բան եմ ուզում անել»:

Ավետյանն ամբողջ գործը «ֆարս» անվանեց:

«Ես չեմ խնդրում, որ իմ նկատմամբ մեղմ վերաբերվեք: Այս քրեական գործի հետ ես ոչ մի առնչություն չունեմ, հերքում եմ բոլոր մեղադրանքները: Եկեք այս շոուներից անցնենք, սա միջին մակարդակի սաբոտաժ է: Սենց շուոներով Հայաստանը Եվրամիությանը չի ինտեգրվի… Քրեական գործը շինծու է, խնդրում եմ դրան վերաբերվել որպես շոուի»,- իր ճառն ավարտեց Արսեն Ավետյանը:

Դատարանը տասը րոպեով ընդմիջեց նիստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում