Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հասարակությունը մշակութային գործիչների հետ նրա հանդիպումներից:
«Չե՞ք կարծում, որ օր առաջ պետք է ձերբազատվել հեռուստաեթերից հեռարձակվող գողական ժարգոն, ընտանեկան բռնություն ցուցադրող սերիալներից»,- հարցրեց պատգամավորը:
Պատգամավորի կարծիքով՝ դերասանների և ռեժիսորների աշխատավարձերը պետք է բարձրացնել, որպեսզի նրանք սերիալներում նկարվելու կարիք չունենան:
Մանրամասները՝ տեսանյութում:












































