Monday, 08 06 2026
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն

Պուտինի այցն այնքան աննախադեպ էր, որ Գյումրիում անգամ կանաչ խոտ «աճեց». Զարուհի Փոստանջյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան պետական չի կարող համարվել, քանի որ եթե պետական լիներ, ապա պետք է լիներ դեպի մայրաքաղաք, ոչ թե ռազմաբազա:

Դեկտեմբերի 6-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեսակետ հայտնեց, որ Պուտինը եկել էր՝ հաշվառելու Հայաստանում իրեն պատկանող գույքը: Եթե դրա համար էր նրա այցը ՀՀ, ապա այդ տեսանկյունից դիտարկելիս այցը, ըստ պատգամավորի, աննախադեպ էր: Փոստանջյանն իմիջիայլոց նաև նկատեց՝ այցն այնքան աննախադեպ էր, որ Գյումրիում անգամ կանաչ խոտ «աճեց»:

Անդրադառնալով Երևանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը, Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ այն կմերժվի։ Նա տեղեկացրեց, որ նախօրեին իր հաղորդման վերաբերյալ նիստ է եղել, ու թեև պատասխանն այսօր միայն պիտի ստանան, քննարկումից հետո իր համար ակնհայտ է եղել՝ դիմումը կմերժեն: Պատգամավորը պահանջում էր քրեական պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Փակ շուկայի կառուցապատող, գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Ամեն դեպքում, Փոստանջյանը չի նահանջելու, մերժումից հետո էլ վերաքննիչ դատարան են դիմելու և օգտագործելու են բոլոր հնարավոր մարմինները։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան կատարելիք այցին անդրադառնալով՝ պատգամավորը նշեց, որ նրա հետ հատուկ հանդիպումներ նախատեսված չեն, բայց ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հերթական մի ավանտյուրա է, որ համաձայնեց իրականացել Սերժ Սարգսյանը: «Մենք մնում ենք այդ կարծիքին, որ դրանք դեմ են հայ ժողովրդի շահերին: Այցելությունն էլ բնական է, նա ներկայացնում է այն պետությունը, որ ակտիվ քարոզչություն ու դիվանագիտություն է իրականացնում արտաքին հարաբերություններում: Դավութօղլուի այցը պայմանավորված է ոչ թե Հայաստանի ինքնիշխան ցանկությամբ, այլ այն պետք է դիտարկել իբրև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման այդ գործընթացի շարունակություն»,- ասաց նա:

Փոստանջյանը նաև նկատեց, որ այս այցով հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի ակնկալում, ավելին, համոզված է՝ Թուրքիան իր կամքով երբեք չի ցանկանա առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերություններ ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում