Ուկրաինացի երգչուհի և քաղաքացիական ակտիվիստ Ռուսլանան հայտարարել է, որ մտադիր է ինքնահրկիզվել Անկախության հրապարակում, եթե երկրում փոփոխություններ տեղի չունենան: Այս մասին նա հայտարարել է հրապարակի բեմահարթակից՝ փոխանցում է ТСН.ua-ն:
Նա նշել է, որ պատրաստ է նույնիսկ ինքնասպանության, եթե ցուցարարների բոլոր պահանջները չկատարվեն:
«Եվրատեսիլ-2014»-ի հաղթողը մարդկանց կոչ է արել տեղերից չշարժվել և չընկրկել:
Հիշեցնենք, որ Ռուսլանան աջակցում է ցուցարարներին «Եվրամայդան» ակցիայի առաջին իսկ օրերից:









































