Յուրաքանչյուր տարի շուրջ 2 մլն մարդ է հավաքվում Տոկիոյի Ասակուսա արվարձանում՝ Սենթձի տաճարի երեք հիմնադիրների պատվին շքերթին՝ Հինոկումա Համանարիի, Հինկոումա Տակենարիի և Հաձինո Նակատոմոյի։
Ավանդական փառատոնի ժամանակ հանդիպում են հասարակության տարբեր շերտերը։ Նրանց թվում շատ են մարդիկ, որոնք մարմինները պատել են յակուձա հանցախմբի հետ ասոցացվող դաջվածքներով։ Այդպիսի դաջվածքներով սովորաբար յակուձայի անդամները պատում են ամբողջ մարմինը՝ բացի գլխից, պարանոցից, ձեռք թաթերից և կրունկներից՝ այնպես, որ դաջվածքը հնարավոր լինի թաքցնել հագուստի տակ։
Ճապոնական մաֆիան օրինական է և գտնվում է ոստիկանության վերահսկողության ներքո։









































