Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը արդեն պայմանավորվել է խորհրդարանական խմբակցությունների հետ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի շուրջ քննարկումներ սկսելու մասին: Դրանք տեղի կունենան արդեն այս շաբաթվա ընթացքում: Ինչպես արդեն նշել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իոաննիսյանին է վստահել Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի շուրջ աշխատանքների համակարգումը: Իոաննիսյանը ասել է, որ հիմնական գաղափարները արդեն պատրաստ են, մնում է, որ դրանք համաձայնեցվեն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, և վերջնական տարբերակը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով փորձաքննության: Իշխանությունը շտապում է, ձգտելով որքան հնարավոր է շուտ կազմակերպել խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է ոչ միայն Ընտրական օրենսգրքի նախապատրաստության առումով:

Մեր տեղեկություններով՝ երեկ Էջմիածին են այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ, այդ թվում և ԱԺ նորընտիր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Հովիկ Աղազարյանը: Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Էջմիածնում տարածքային կառույց հիմնելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Հանդիպմանը ներկա են գտնվել ապրիլյան հանրահավաքների ակտիվիստները: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները նշել են, որ առաջիկա օրերին տարածքային կառույցներ պետք է ստեղծվեն բոլոր մեծ բնակավայրերում, որտեղ դրանք մինչ այդ չեն եղել: Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, որ չպետք է թույլ տալ, որ տարբեր անհատներ հանդես գան համաժողովրդական շարժման անունից, և անեն գործողություններ կամ հայտարարություններ, որոնք համաձայնեցված չեն կուսակցության ղեկավարության հետ, և դրանով վնասում են համաժողովրդական շարժման հեղինակությանը: Գործադիր իշխանություն ունեցող կուսակցությունը չի կարող ներկայացված չլինել մարզերում և խոշոր քաղաքներում, մանավանդ որ տեղերում ևս տարբեր խմբավորումներ սկսել են պայքարել Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը լինելու իրավունքի համար:

Երեկ իր կուսակիցներին հավաքել և ժողով է արել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանն իր մոտ է հրավիրել տարածքային կառույցների ղեկավարներին և նրանց հանձնարարել ակտիվորեն զբաղվել կուսակցության գաղափարների և ծրագրերի քարոզչությամբ: Նա հանձնարարել է հիմնական շեշտը դնել 2017թ. կուսակցության նախընտրական ծրագրի և դրա հիմքում ընկած 15 կետերի վրա: Ինչպես հայտնի է՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Գագիկ Ծառուկյանը դադարեցրել էր կուսակցության տարածքային գրասենյակների ֆինանսավորումը, կուսակցության տարածքային պատասխանատուներին հանձնարարվել էր հանձնել վարձակալած տարածքները, և կուսակցության կենտրոնական գրասենյակ հանձնել գույքը: Երեկ նրանք հանձնարարություն են ստացել կրկին գրասենյակներ վարձակալել և հետ ստանալ իրենց գույքը: Հասարակությունը պետք է տեսնի և զգա «Բարգավաճ Հայաստանի» ներկայությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում այս անգամ ևս գերիշխելու են տնտեսական և սոցիալական հարցերը՝ միայն ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում է հնարավոր լինելու բազմամիլիարդանոց ներդրումների հոսքը Հայաստան, և դրա արդյունքում աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի և թոշակների բարձրացում:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին, ապա այն թերևս միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը փորձելու է մինչև վերջ դիմադրել արտահերթ ընտրությունների արագ անցկացման սցենարի իրականացմանը: ՀՀԿ-ականները համառորեն պնդում են, որ իրենք արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեն տեսնում, և միևնույն ժամանակ մտածում են, հնարավորինս հետաձգել խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները, հույս ունենալով, որ այդ ընթացքում նոր իշխանությունը կկորցնի հանրային աջակցությունը և իրենք կկարողանան հաղթել նաև արտահերթ ընտրություններում, կամ ընդհանրապես վիժեցնել դրանց անցկացումը:

Նախընտրական քարոզչության մեկնարկը, ըստ էության, տրված է: Արտահերթ ընտրությունների անցկացման հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հաշվում են այն մոտավոր ժամկետները, երբ հնարավոր է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Եթե իսկապես հնարավոր լինի մինչև հուլիսի վերջ ընդունել Ընտրական նոր օրենսգիրքը, ապա ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին: Չորս ամիսը բավական կարճ ժամանակ է ընտրություններին պատրաստվելու համար, և դրա համար հաջողության հասնելու համար պետք է դրսևորել արագություն և վճռականություն: Երեկվա հակառակորդները կարող են շատ արագ վերածվել դաշնակիցների, իսկ ներկա դաշնակիցները՝ ամենակատաղի մրցակիցների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում