Իրանը հիմնական խոչընդոտն Է Մերձավոր Արևելքում խաղաղության ճանապարհին: Այս հայտարարությամբ մայիսի 22-ին հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Եթե հարցնելու լինենք Մերձավոր Արևելքի կառավարությունների եւ ղեկավարների մեծամասնությանը, թե որն Է խաղաղության ճանապարհի հիմնական արգելքը, որն Է մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը, նրանք կասեն երեք բան՝ Իրանը, Իրանը և Իրանը»,- մայիսի 22-ին Twitter-ի իր էջում գրել է Նեթանյահուն։










































