Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի օրը ԵՄ-ում ներողություն կխնդրի օգտատերերից այն բանի համար, որ իր ընկերությունը չի կարողացել կանխել մարդկանց անձնական տվյալների չարաշահումը՝ տեղեկացնում է Politico-ն:
Սպասվում է, որ Ցուկերբերգը ներողություն կխնդրի Cambridge Analytica ընկերության հետ կապված սկանդալի համար: Facebook-ը քննադատությունների ալիքի է բախվել կարգավորող կազմակերպությունների, օրենսդիրների և լայն հասարակության կողմից՝ օգտատերերի մասին տեղեկությունների մշակման եղանակների պատճառով և այն բանի համար, թե ինչպես է սոցցանցը օգտագործվել ողջ աշխարհում անցկացված ընտրությունների ժամանակ հավանական ընտրողների վրա ազդելու նպատակով:











































