Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի գաղափարական և քաղաքական խորը տարաձայնություններ, սակայն վստահեցնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած բանակցության ժամանակ նրա մեջքին կանգնած է լինելու:«Ես պետական մարդ եմ, Նիկոլ Փաշինյանն էլ իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես իր մեջքին կանգնած եմ, որովհետև ինքն իմ պետության վարչապետն է: Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ իմանան, որ ցանկացած հանդիպման ժամանակ ամեն ինչ անելու եմ, որպեսզի իմ երկրի վարչապետը, որի հետ ես ունեմ խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ, հաջողի: Եթե իմ երկրի վարչապետը հաջողի, կհաջողեն նաև Արցախն ու Հայաստանը»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Շարմազանովը նախ ընդգծեց, որ արդեն հակադարձել է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանն արցախյան հակամարտության կողմ է: «Ես ասել եմ, որ Հայաստանը ոչ թե հակամարտության, այլ բանակցությունների կողմ է ու Արցախի անվտանգության միջազգային երաշխավորը: Փաշինյանին շատ լավ ճանաչում եմ, 6 տարի միասին աշխատել ենք, և ես կարծում եմ, որ նա այլևս նման հայտարարություն չի անի: Միգուցե դա քաղաքական անզգուշություն էր, միգուցե՝ էմոցիոնալ հայտարարություն, կամ այլ բան էր ուզում ասել, այլ բան է ստացվել, բայց դա հայտարարություն չէր, որը բխում է մեր բանակցային շահերից»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որովհետև իրենք էլ դրա մասին շատ են խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում