Եթե սենյակում օդը ծանր է, պետք է պատուհանը բացել, որ սենյակում օդ լցվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով այն տեսակետին, որ քաղաքականությունը կեղտոտ միջավայր է, հավելելով, որ պետք է մուտք գործել այդ միջավայր և փոխել այն:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ նոր կառավարությունը իրենք հենց այնպիսին են, ինչպիսին ցանկանում են դարձնել Հայաստանը․ «Նախկին իշխանության ամենամեծ խնդիրը այն էր, որ նրանք այնպիսին չէին, ինչպիսին ցանկանում էին դարձնել Հայաստանը»:
Հայկ Կոնջորյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունը ունի բոլորովին այլ լեգիտիմություն: Նախկին իշխանության ձեռքերը կապված էին լեգիտիմության պակասից:










































