Tuesday, 23 06 2026
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Մենք մի պետության համար էինք պայքարում, որտեղ 19 տարեկանները չեն որոշի երկրի ճակատագիրը

«Շանթ Հարությունյանը բանտում է որպես քաղբանտարկյալ և չի ցանկանում այլ կարգավիճակով դուրս գալ։ Նա կարծում է, որ բանտից դուրս կգա, երբ ավարտվի իր պատժաչափը, կամ եթե վաղաժամ պետք է ազատվի, ապա արդարացման դատավճիռ կայացվի։ Բոլոր մյուս տարբերակները՝ համաներում, ներում, պայմանական վաղաժամկետ, մերժում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ դա Նիկոլ Փաշինյանի դեմ չէ։ Նա իր նամակում էլ դրա մասին գրել է։
Շահեն Հարությունյանն ասաց, որ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում կիսում է  իշխանության մոտեցումը։ Եթե ցանկանում ենք ունենալ օրինական պետություն, ցանկացած հարցի լուծում պետք է իրականացվի բացառապես օրենքով, օրենքի շրջանակներում։ «Պետք է մի քիչ սպասել։ Նրանց աջակիցներին էլ հասկանում եմ։ Պայքարում են։ Պայքարող մարդկանց դեմ ես ոչինչ չեմ կարող ասել, բայց ես, որպես քաղբանտարկյալի որդի և ներկայումս պայմանական պատժի մեջ գտնվող մարդ, կարծում եմ, որ պետք է մի 2-3 ամիս սպասել»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է ինչ-որ պաշտոն զբաղեցնել առաջիկայում, որևէ առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ի սկզբանե եղել եմ պայքարի առաջին շարքերում, պայքարիս ընկերների հետ, ովքեր այսօր մեր պետության կառավարության, իշխանության կազմում են, բայց կան մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որ պաշտոն չեմ զբաղեցնի։ Նախ՝ 19 տարեկան եմ, և կարծում եմ, որ նորմալ չի, երբ 19 տարեկանը լուրջ պաշտոն զբաղեցնի։ Ես ինքս դեմ կարտահայտվեի, եթե նման առաջարկ լիներ։ Մենք մի պետության համար էինք պայքարում, որտեղ 19 տարեկանները չեն որոշի երկրի ճակատագիրը, որքան էլ որ ունեն որոշակի գաղափարական մոտեցումներ»։

 

Առավել մանրամասն՝ տեսանյությում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում