Սարդ-մարդու մասին ֆիլմի երկրպագուներին մեծ անակնկալ է սպասվում: Sony Pictures հեռուստաընկերությունը թողարկել է «Նոր սարդ-մարդ 2» ֆիլմի ամբողջական թրեյլերը՝ Էնդրյու Գարֆիլդի և Էմմա Սթոունի մասնակցությամբ:
Սիրահարներ Փիթեր Փարքերին և Գվեն Սթեյսիին նոր արկածներ, ինչպես նաև չարագործ Էլեկտրոյի հետ նոր պայքար է սպասվում:
Էլեկտրոյի դերում հանդես է գալիս Ջեյեմի Ֆոքսը: Ֆիլմում նկարահանվել են նաև Փոլ Ջիամատին, Քրիս Քուփերը, Սալլի Ֆիլդը և Դենիս Լիրին: Ֆիլմը համաշխարհային վարձույթի դուրս կգա 2014-ի մայիսի 2-ին:





































