«Ժողովուրդ» թերթը գրում է. «170-ից ավելի փաստաբաններ դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին` առաջարկելով ԱԺ-ին որպես ՍԴ անդամի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վահե Գրիգորյանին, որը, սակայն, նշեց. «Այդ մասին խոսք կարող է գնալ, եթե դրա ընտրությունը կատարվի փաստաբանների կողմից առաջարկվող մրցութային ընթացակարգով: Մինչև այդ մրցութային ընթացակարգը չլինի, այսինքն՝ մինչև չդադարեցվի թեկնածությունների կամայական ընտրությունը` անկախ նրանից, թե թեկնածուները կընտրվեն մասնագիտական խորհուրդների հիման վրա, թե այլ մարմնի կողմից, ես մինչև այդ նախընտրում եմ չքննարկել: Ես սպասում եմ մինչև այդ ընթացակարգի ներդրումը, իսկ դրանից հետո կառաջադրվեմ»:
Հարցին, թե ցանկություն ունի դառնալու ՍԴ անդամ, Գրիգորյանն ասաց. «Այո՛, բայց միայն այդ ընթացակարգի ներդրումից հետո»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:











































