Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Պետության ծրագրերն ուղղված են լինելու աղքատություն ծնող պատճառների վերացմանը. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված միջոցառմանը: 

ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հոբելյանների կապակցությամբ՝ վարչապետը հիշեցրել է, որ այս բնագավառում ներգրավված հազարավոր աշխատակիցներն առնչվում են օժանադակության կարիք ունեցող քաղաքացիների ամենօրյա խնդիրներին:

«Հասկանալի է, որ դուք ամեն օր առնչվում եք այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր երկրի առջև, իհարկե առաջին հերթին նկատի ունեմ աղքատության հաղթահարման կարևորագույն խնդիրը: Այսօր մեր բնակչության մի մեծ զանգված օգնության և օժանդակության կարիք ունի, երբեմն դա արտահայտվում է ոչ թե ֆինանսական օժանադակությամբ, այլ մարդկանց հոգսն ու ցավը կիսելով: Մարդկային խոսքը, վերաբերմունքը շատ հաճախ ավելի մեծ կշիռ ունի մեր քաղաքացիների համար: Հենց այդ ճակատում է, որ դուք իրականացնում եք ձեր ամենօրյա ծանր աշխատանքը, և հենց ձեր աշխատանքով է պայմանավորված՝ խոցելի խմբերի ներկայացուցիչները գոհ կլինեն մեր կողմից մատուցվող ծառայություններից, թե ոչ: Իհարկե, իր մեծ և կարևորագույն նշանակությունն ունի նաև ֆինանսական օժանդակությունը ու մենք պարտավոր ենք օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Պետությունն, այդ առումով, տարեցտարի ավելացնում է նաև այդ հատկացումները. պետական բյուջեի մի ահռելի մասն ուղղվում է հենց սոցիալական խնդիրների լուծմանը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: 

ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սոցիալական ծառայության ոլորտում իրականացվել են արմատական փոփոխություններ, որոնց արդյունքում սոցիալական ծառայություններն այսօր առավել թիրախային են: Վարչապետը նշել է, որ կառավարությունը սկսել է մի քանի նոր ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն իսկ դրական են: Այդ առումով, Տիգրան Սարգսյանը հիշատակել է ինտեգրացված սոցիալական ծառայության համակարգի ներդրումը, որը քաղաքացիների համար ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով դարձնում է հարմարավետ:

«Մենք պետք է ձեզ հետ կարողանանք սոցիալապես խոցելի ընտանիքներում լուծել աղքատություն ծնող հիմնարար խնդիրները: Կրթության բացակայությունը, կրթական մակարդակի ցածր լինելը ՀՀ-ում աղքատություն ծնող կարևորագույն պատճառներից մեկն է: Ներդրված նոր հայեցակարգով՝ ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները զրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից: Այսուհետ բացառվելու է, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները հնարավորություն չունենան ստանալ կրթություն: Պետությունն ամբողջությամբ ֆինանսավորելու է այդ ծախսերը: Մենք կանգնած ենք լինելու աղքատ ընտանիքների կողքին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում ներդրվելու է առնվազն 10 նոր ծրագիր, որոնք անապահով ընտանիքներին ապահովելու են աշխատանքով: Այդ նպատակով իրականացվելու են բազմաթիվ վերապատրաստման ծրագրեր: 

Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել սոցիալական ծառայությունների ոլորտի աշխատակիցներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար, և մաղթել աշխատանքային հետագա հաջողություններ: 

Ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել և խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և հուշանվերներով: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում