ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման և իր կինը` Միշելը, պայմանագիր են ստորագրել ամերիկյան Netflix ծառայության հետ և մտադիր են հեռուստանախագծեր իրականացնել։
«Նախագահ Բարակ Օբաման և Միշել Օբաման Netflix-ի համար սերիալների և ֆիլմերի երկարամյա արտադրության համաձայնագիր են կնքել»,– հաղորդվում է ընկերության «Twitter»-ում։

Սպիտակ տան նախկին ղեկավարն իր կնոջ հետ ստեղծելու են ինչպես գեղարվեստական սերիալներ, ֆիլմեր և հատուկ նախագծեր, այնպես էլ` վավերագրական ֆիլմեր։ Ընդ որում, զույգը մտադիր է կենտրոնանալ տաղանդավոր մարդկանց` ոգեշնչող պատմությունների վրա։ Օբամայի խոսքերով` իրեն բախտ է վիճակվել շատ նշանավոր անհատների հանդիպել, որոնց մասին կցանկանար պատմել ողջ աշխարհին։










































