Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ թիմի երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից:
«Մի քանի ակումբներ իսկապես հետաքրքրված են նրա ծառայություններով, սակայն Մորատան չի լքի թիմը: Սրանով հարցը փակված է: Ալվարոն մնում է, քանի որ մենք ունենք նման կատարողի կարիք:
Չնայած նրան, որ նա ոչ այդքան հաճախ է խաղադաշտ դուրս գալիս, նրա ներդրումն ակումբի հաջողություններում դժվար է գերագնահատել»,- ասել է իտալացի մասնագետը:








































