ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման զարդարել է Սպիտակ տունը Սուրբ Ծննդյան տոների համար և ամենամյա տոնական միջոցառմանը հրավիրել է զինվորականների ընտանիքներին:
Ինչպես հաղորդում է spletnik.ru-ն, Բարաք Օբամայի կինը հյուրերին ցուցադրել է տոնական զարդարանքները: Այս տարի Սուրբ Ծնունդը կանցնի «Հավաքվում ենք միասին» կարգախոսի ներքո: Բացի մեծ շներից, ամենուր տեղադրվել են հին գրքեր, այդ թվում Դանիելա Սթիլի վեպերը:
Սպիտակ տան Կապույտ սենյակում հավաքված հյուրերը շատ են հավանել նախածննդյան ճաշը: Առաջին տիկնոջն ընկերակցել է Սանի անունով պորտուգալական շունը, որին Բարաքը և Միշելը վերցրել են օգոստոսին:










































