Thursday, 02 07 2026
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Իրանական գազի իրական գինը

Իրանի դեսպանի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանի համար ապահովել էժան գազ և ծածկել Հայաստանի սպառման պահանջարկը, եթե Հայաստանը ցանկություն ունենա, պատասխանել էր էներգետիկայի նախարարը, որը հայտարարել էր, որ Իրանի գազը էժան չէ՝ սահմանի վրա 400 դոլար, այն դեպքում, երբ ռուսականը 189 դոլար է:

Հայաստանում Իրանի դեսպանի և ՀՀ էներգետիկայի նախարարի հակասական հայտարարությունները նորություն չեն, առաջին անգամը չեն, և սա վկայում է, որ խնդիրը ոչ թե թյուրիմացությունն է, այլ ինչ-որ անհամաձայնություններ կամ աններդաշնակություն:

Այսինքն՝ այս տարակարծությունները կարծեք թե ընդհանրապես պատահական չեն: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում՝ կապված իրանական գազի գնի հետ: Այս հարցում իրապես անորոշություն է: Մի՞թե Իրանի դեսպանը կհայտարարի գազային այլընտրանքի մասին, երբ կա գնային նման տարբերություն: Դա շատ անլուրջ կլիներ, իսկ Հայաստանում Իրանի դիվանագետները նման տպավորության, նման կարծիքի առիթներ կարծեք թե չեն տվել, ընդհանրապես Իրանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ նման եզրակացությունների առիթներ չի տվել: Եվ ուրեմն՝ հարց է առաջանում, թե Արմեն Մովսիսյանի հայտարարած 400 դոլար գինը որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է արձանագրված կամ ազդարարված: Իսկ գուցե Իրանը այդ գինը ասում է ներկայիս փոքր ծավալների համա՞ր, որոնք Հայաստան են գալիս միայն էներգետիկ նպատակներով: Գուցե Իրանը ծավալների ավելացման դեպքում զգալիորեն իջեցնում է գազի գինը և հասցնում այն ռուսականի համեմատ մրցունակ գնային մակարդակի: Չէ՞ որ ընդհանրապես, տնտեսագիտական տրամաբանությամբ է այդպես, որ երբ ապրանքը ձեռք ես բերում մեծ քանակությամբ, դա բերում է գնային մակարդակի նվազման: Եվ հետևաբար, եթե Իրանից Հայաստանը գնի ավելի շատ գազ, քան զուտ էլէներգիայի արտադրության համար անհրաժեշտ ծավալը, Թեհրանը այդ գազը կվաճառի զգալիորեն էժան, նույնիսկ ռուսականից ավելի էժան:

Սրանից զատ, տնտեսագիտությունից զատ, կա քաղաքականություն, և այդ քաղաքականությունը Իրանի համար շահավետ է դարձնում Հայաստանի հետ նման գազային հարաբերություններ կառուցելը, և ի շահ այս քաղաքականության, Թեհրանը գուցե պատրաստ լինի էժանացնել գազը Հայաստանի համար, և հարցն ընդամենը բանակցությունների, պայմանավորվածությունների խնդիր է:

Եվ այստեղ էլ հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները այս թեմայով բանակցություններ վարել են Իրանի հետ, այսինքն՝ քննարկել են Հայաստանի ամբողջ գազամատակարարումն իրականացնելու հեռանկարը և գնային պայմանները: Ահա այս հարցն է ամենաէականը, երբ հայտարարվում է իրանական թանկ գազի մասին: Չէ՞ որ ռուսական գազն էլ էժանանում է բանակցությունների արդյունքում: Ընդ որում՝ Հայաստանի վրա շատ թանկ նստող բանակցությունների, երբ Հայաստանը ստիպված է լինում զիջել իր ինքնիշխանությունը գազի գների դիմաց: Իսկ գուցե Իրանի հետ բանակցությունները Հայաստանի վրա նման թանկ չնստեն, այսինքն՝ Իրանը չպահանջի՞ Հայաստանի ինքնիշխանություն, այլ ամեն ինչ ավարտվի ավելի ռացիոնալ համաձայնություններով:

Որևէ մեկը Հայաստանի իշխանություններից կարո՞ղ է տալ նման հարցի պատասխան, որպեսզի հասկանանք իրանական գազի իրական, ոչ թե նախնական գինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում