Գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաստակել է ոսկե մեդալ` Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած շախմատի Աշխարհի առաջնությունում: Նա լավագույն արդյունքն է ցույց տվել առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների շարքում:
Արոնյանը վաստակել է 6 միավոր` մասնակցելով 9 մրցափուլերից 8-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերոնշյալ մրցաշարն ավարտեց վաստակած 10 միավորով` զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:








































