RTL-TVI-ի խմբագրությունը անանուն նամակ է ստացել՝ հասցեագրված Բելգիայի թագավոր Ֆիլիպին: Նամակի հեղինակը սպառնացել է առևանգել նրա ավագ դստերը՝ 12-ամյա արքայադուստր Ելիզավետային:
Երկուշաբթի համանման բովանդակությամբ նամակ էր ստացվել նաև La Derniere Heure օրաթերթի խմբագրությունում: Ֆրանսերենով և գերմաներենով գրված նամակում ատելություն է արտահայտվել երկրում բնակվող օտարերկրացիների նկատմամբ, որոնց հեղինակը մեղադրել է Բելգիայի տնտեսական դժվարությունների մեջ: Նամակում նույնպես սպառնալիք է պարունակվել արքայադստեր առևանգման վերաբերյալ, գրում է Interfax-ը:
Երեքշաբթի դատախազությունը քրեական գործ է հարուցել սպառնալիքի առնչությամբ: Ինչպես հաղորդվել է, արքայադստեր պաշտպանությունն ուժեղացվել է:









































