Բոսնիա և Հերցեգովինա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի գլխավոր նպատակն էր թուրքական համայնքի առջև ելույթ ունենալը, փոխանցում է Reuters-ը։
Նշվում է, որ հանրահավաքին շուրջ 15 հազար մարդ է ներկա գտնվել։
«Եթե հազարավոր մարդիկ, որոնք գալիս են Եվրոպայի տարբեր մասերից, չեն կարողանա հանդիպել առաջնորդին, որին նրանք ցանկանում են լսել, ճիշտ չէ։ Այդ պատճառով մենք նրանց հետ այստեղ կհանդիպենք»,-հանրահավաքից առաջ հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան։










































