ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերությունները, որ կոչված են աշխարհի բնակչության համար առողջ սնունդ ու պարենային անվտանգություն ապահովել, մայիսի 20-ին, Մեղուների համաշխարհային օրվա կապակցությամբ, հաղորդել են մեղուների ոչնչացման և դրանից բխող գլոբալ պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։

Մայիսի 20-ին առաջին անգամ նշվում է Մեղուների միջազգային օրը։ Նրա նպատակն է ուշադրություն հրավիրել մեղուների անհետացման խնդրին, տեղեկացնել բնակչությանը նրանց կարևոր դերի մասին և բացատրել, թե ինչպես է կարելի պաշտպանել նրանց։

Շրջակա միջավայրի պաշտպանության փորձագետները բազմիցս հաղորդել են մեղուների անհետացման վտանգի մասին։ Նրանք զգուշացրել են, որ այս միջատների պարսերի կրճատումը, որոնք փոշոտում են պտղատու ծառերը, կարող է սպառնալիքի տակ դնել գլոբալ պարենային իրավիճակը։







































