Իտալիայի բնակիչները սուրճի վրա ծախսում են տարեկան մինչև 260 եվրո. նրանց 93%-ը նախընտրում է էսպրեսո տեսակի սուրճ՝ տեղեկացնում է iz.ru-ն:
Հետազոտություններին մասնակցել է հազար մարդ: Պարզվել է, որ մարդկանց 95%-ը պարբերաբար սուրճ է խմում: Էսպրեսոյից հետո ամենատարածվածը սուրճի ամերիկանո և օրզո տեսակներն են: Հարցվածների գրեթե կեսը օրական ամենաքիչը մեկ բաժակ սուրճ է խմում, 22%-ը սուրճ խմում են գիշերային ժամերին:










































