Ցյուրիխի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող Modissa հագուստի խանութն ու հաշմանդամների հարցերով զբաղվող Pro Infirmis կազմակերպությունը Հաշմանդամների միջազգային օրվա առիթով աննախադեպ ակցիա են անցկացրել:
Մանեկեն պատրաստող մասնագետները նախապես ծանոթացել են տարբեր հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, որից հետո պատրաստել նրանց տեսքով մանեկենները: Դրանք այնուհետև տեղադրվել են խանութի ցուցափեղկերին ու անցորդների ուշադրությունը հրավիրել հանրությանն ինտեգրվելու հաշմանդամների խնդիրների վրա:
Ռեժիսոր Ալան Գսփոներն արշավի վերաբերյալ կարճ ֆիլմ է նկարահանել:
Հիշեցնենք, որ Հաշմանդամների միջազգային օրը նշվել է երեկ:







































