Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի հետկանչը չի ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը։
«Մենք գիտենք, որ Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին և ընդունում ենք, որ Թուրքիան նման իրավունք ունի։ Բայց չեմ կարծում, որ դա կարող է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա», – ասել է Նոյերթն՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է լինել իրենց կարևոր գործընկերը։
«Մենք էլ անհամբերությամբ սպասում ենք Թուրքիայի կառավարության հետ ապագա երկխոսություններին», – նշել է խոսնակը։








































