France 24-ը պատմել է Երուսաղեմի եւ քաղաքի թաղամասերում բնակվող մարդկանց մասին՝ մահմեդականների, հրեաների, քրիստոնյաների եւ հայերի մասին:
«Հնարավոր է՝ ինչ–որ մեկը կմտածի, թե հեշտ է հայկական թաղամասում ապրել։ Վերջիվերջո, նրանք պաղեստինցիներ չեն և ուղղակի կապ չունեն արաբաիսրայելական հակամարտության հետ։ Սակայն, նրանք մի քաղաքում են բնակվում, որը հրեաները ցանկանում են հետ վերցնել, իսկ դա ծայրահեղ դեպքում նշանակում է, որ հայերը կանգնած են նրանց ճանապարհին»,–նշված է հոդվածում։

Անի Դիբիկյանի ընտանիքը փախել է Հայոց ցեղասպանությունից, և նա ծնվել է Հին քաղաքի հայկական թաղամասում։ Նրա խոսքով՝ մի ժամանակ այնտեղ հարմարավետ էր, սակայն ամեն ինչ փոխվել է։ «Մենք վախենում ենք հրեաներից և արաբներից»,–ասում է նա։

Դիբիկյանը նշում է, որ հատկապես դժվար է երեխաների համար, քանի որ նրանք չեն կարողանում դուրս գալ զբոսնելու։ Նա պատմում է, թե ինչպես է իր 16-ամյա որդին դուրս եկել փողոց, իսկ հրեական թաղամասից մեկը մետաղական իրով հարվածել է տղային, որի հետևանքով վերջինը գլխի վնասվածք է ստացել։ Դիբիկյանին նույնպես հարմար չէ փողոց դուրս գալը, քանի որ իր հագուստը չի համապատասխանում հրեաների ու արաբների պահպանողական չափանիշներին։
«Եթե փող ունենայի,կհեռանայի այտեղից»,–նշում է նա։












































