Monday, 08 06 2026
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է

Պուտինի ընդունելության մասին վատ արտահայտվում են այլ ասելիք չունենալու պատճառով. Վարդան Բոստանջյան

Եթե գազը պետք է սպառվի, ուրեմն իշխանության խնդիրն է այդ ուղղությամբ քայլեր անել. այս համատեքստում կարող են իսկապես ոչ ցանկալի զարգացումներ տեղի ունենալ:

Դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով «ՀայՌուսգազարդում» հայկական կողմի 20 տոկոս պետական բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» փոխանցելու քայլը: «Ամեն դեպքում, եթե թափանցիկ ձևով իրազեկում են քաղաքացիներին՝ այո, պարտք ունենք, իսկ էներգետիկայի նախարարն ասում է՝ մի ձևով պետք է փակեինք այդ պարտքը, հարմար գտանք այս ձևը, ես էլ ուրիշ ձև եմ գտնում՝ աշխատեիք, այդ պարտքն ուրիշ կերպ փակեիք:

Ընդհանրապես մենք հիմա չենք խոսում՝ իրավունք ուներ կամ չուներ. դրանք ամրագրվում են իրավական ակտերով, դրանց բացակայության պայմաններում է, որ առաջանում են բազմաթիվ հարցեր»,- ասաց նա: Բոստանջյանի խոսքով՝ որոշ բաներ կան, որ ուղղակիորեն առնչվում են քաղաքացիների շահերի, իրավունքների հետ. այս դեպքում անգամ ամենադառը ճշմարտությունը, բնականաբար, պետք է ասել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելության ժամանակ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունները մեր տնտեսության իրական հատվածին ի՞նչ կտան: Բանախոսը դժվարացավ նշել՝ ՄՄ անդամակցումը մեզ ինչ պիտի տա՝ տնտեսական առումով, այդուհանդերձ նշեց, որ ամբողջ խնդիրն այն է՝ արդյոք արժե՞ր որոշակի դրական միտումների, ակնկալիքների պարագայում կորցնել մի այլ տեղում: Նրա համոզմամբ՝ միշտ պետք է դրականն ու բացասականը, շահերն ու կորուստները հավասարակշռել:

«Մենք տասնամյակներ շարունակ գտնվել ենք ազդեցությունների մի գոտում. դա ՌԴ-ն է: Եվ նա, եթե անգամ բառացիորեն չի ասում, ձգտում էր իմպերիայի վերականգնմանը: Ինչ-որ անում են, ելնում են իրենց շահերից: Մենք հասկանում ենք, որ մեծ ընտրություն կամ այլընտրանքներ մեզ նման փոքր երկրները չունեն, ուստի պիտի այնպիսի կեցվածք ընդունենք, որ հնարավորինս մեղմենք մեզ սպասվող բացասական, ոչ ցանկալի երևույթները»,- ասաց նա՝ նշելով, որ, ամեն դեպքում, սրանք նոր երևույթներ չեն. մենք երկար տարիներ գտնվել ենք ազդեցությունների այս տիրույթում, հիմա էլ գործընթացը շարունակվում է:

Մաքսային միության ստեղծվելու կամ աշխատելու պարագայում, ըստ Բոստանջյանի, չի կարող պատահել, որ ՀՀ մարդկային կապիտալը կամ ներուժը չօգտագործվի, թեկուզ՝ հանուն նրանց շահերի, բայց դրանք, իհարկե, միակողմանի չեն կարող լինել: Բանախոսի համար անհասկանալի են Պուտինի այցից հետո տարատեսակ մեկնաբանությունները: «Ես կարծում եմ՝ հանդիպումը տեղի է ունեցել այնպես, ինչպես պետք է տեղի ունենար, ինչպես աշխարհում է: Դա բացարձակապես արարողակարգ է: Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր շահագրգռված են ամեն ինչ ավելի ողբերգական ներկայացնել: Ընդունելության գործընթացը եղել է նախօրոք գրվածի պես, ես ոչ մեկին չեմ ուզում հովանավորել, ոչ էլ նրանք ունեն դրա կարիքը: Մենք խելոք ժողովուրդ ենք, լուն դավա չդարձնենք, կյանքը չբարդացնենք»,- ասաց նա: Բոստանջյանը նաև նշեց՝ նրանք, ովքեր վատ են արտահայտվում, դա վկայում է նրանց ողորմելի վիճակի մասին: Որ էլ խոսելու բան չունեն՝ դրանից են խոսում:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում