Ռուս հայտնի կատարող Գրիգորի Լեպսը հոսպիտալացվել է: Այդ մասին տեղեկացնում է telegram-ը:

Նշվում է, որ երգիչը ընկել և մի քանի կողոսկրերի ջարդվածք է ստացել: Պատահարի մանրամասները բացահայտվում են:

Լեպսի ներկայացուցիչ Նատալիա Մոստակովան REN TV հեռուստաալիքին հաստատել է, որ երաժիշտը գտնվում է հիվանդանոցում, սակայն չի անվանել հոսպիտալացման պատճառը: Նա հավաստիացրել է, որ շուտով կատարողը դուրս կգրվի բժշկական հաստատությունից:












































