Թուրքիայի Անթալիա քաղաքում այսօր կավարտվի շախմատի 2013թ. թիմային առաջնությունը:
Վերջին՝ 9-րդ տուրում մեր ընտրանու հակառակորդը կլինի Ուկրաինայի հավաքականը: Մրցավեճերի զույգերը հետևյալն են՝
Լևոն Արոնյան – Վասիլի Իվանչուկ
Վլադիմիր Հակոբյան – Անտոն Կորոբով
Գաբրիել Սարգսյան – Մլեքսանդր Մոսիենկո
Տիգրան Պետրոսյան – Ալեքսանդր Արեշչենկո
Հավելենք, որ 8 տուրերից հետո մեր հավաքականը 10 միավորով 4-րդ տեղում է: Առաջին տեղում գտնվող Ռուսաստանի ընտրանին ունի 13 միավոր և վերջին տուրում Եգիպտոսի հավաքականի դեմ խաղում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ չի ունենա:







































