Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել:
ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 9-րդ տուրում «Յուրգորդենը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էրեբրուին» և հաղթել է 2:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում էր, սակայն հանդիպման 41-րդ րոպեին մրցակցին բախվելու արդյունքում վնասվածք է ստացել և փոխարինվել է:
Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի ընտրանի` մասնակցելու ընկերական խաղին նախ Մալթայի, որը կկայանա մայիսի 29-ին և Մոլդովայի, որը կլինի հունիսի 4-ին:







































