Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում ինքն ու իր կուսակցությունը հաղթանակ կտանեն, գրում է diken.com.tr կայքը։
«Հունիսի 24-ին չհաղթելու համար որևէ պատճառ չեմ տեսնում», – ասել է Էրդողանը։
Մեծ Բրիտանիայից վերադարձած Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Արևմուտքում շատ լուրջ հետևում են նախընտրական գործընթացին, ըստ նրա՝ իրենք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են։
«Մեծ Բրիտանիայում հանդիպումների ժամանակ տեսա, որ բոլորի ուշադրության կենտրոնում մեր ընտրություններն են։ Բոլորը սպասում են, թե ինչ կլինի Թուրքիայում», – ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ընտրություններին ընդառաջ դաշինք է կազմվել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական, Մերալ Աքշեների «Լավ» կուսակցության, ինչպես նաև երկրում գործող Դեմոկրատական ու «Երջանկություն» կուսակցությունների միջև։










































